o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տանզանիայում տղամարդը ընկերուհուն ստորջրյա ամուսնության առաջարկ անելուց հետո ջրահեղձ է եղել

22.09.2019 17:26 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տանզանիայում տղամարդը ընկերուհուն ստորջրյա ամուսնության առաջարկ անելուց հետո ջրահեղձ է եղել

Տանզանիայում տղամարդը ջրահեղձ է եղել ընկերուհուն ստորջրյա ամուսնության առաջարկ անելուց հետո, գրում է The Guardian-ը։

Տոտենհեմը» 7,5 միլիոն եվրո աշխատավարձով 5 տարվա պայմանագիր է առաջարկել Կրիստիան Էրիկսենին

Աղբյուրի հաղորդմամբ՝ իրենց երազանքների ուղևորության ընթացքում Սթիվեն Վեբերը և Քենեշա Անտուանն ապրել են «լողացող տնակում», որը կիսով չափ ընկղմված է եղել օվկիանոսի մեջ։ 

Հրապարակված կադրերում ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բաթոն-Ռուժ քաղաքի բնակիչ Սթիվեն Վեբերը մոտենում է իրենց տան պատուհանին և A4 ֆորմատի թուղթը ձեռքին՝ ընկերուհուն խնդրում ամուսնանալ իր հետ։

իրո խոստովանությունից հետո տղամարդը շրջում է էջը, որտեղ գրված է․ «Կդառնա՞ս կինս, կաուսնանա՞ս ինձ հետ», ապա հանում է ամուսնական մատանին։

Ավելի ուշ տղամարդու ընկերուհին՝ Քենեշա Անտուանը Facebook-ի օգտատերերին տեղեկացրել է, որ Վեբերը առաջարկից հետո ջրահեղձ է եղել։

«Դու այդպես էլ չլսեցիր իմ պատասխանը․․․այո, այո և միլիոն անգամ այո։ Մեզ բախտ չվիճակվեց տոնել մեր համատեղ կյանքի սկիզբը, քանի որ մեր կյանքի լավագույն օրը վերածվեծ ճակատագրի դաժան շրջադարձի»,- գրել է աղջիկը և հավելել․ «Ես կփորձեմ մխիթարվել այն փաստով, որ վերջին օրերին մենք անմոռանալի պահեր ենք ունեցել»։

Manta Resort-ը հայտարարության մեջ հաստատել է զբոսաշրջիկի մահը։

Հանգստավայրի գլխավոր գործադիր տնօրեն Մեթյու Սաիդը, մասնավորապես, հայտնել է․ «Արական սեռի այցելուն ստորջրյա տան շուրջ դայվինգի ժամանակ ջրահեղձ է եղել։ Այս պահին միջադեպը հետաքննվում է տեղի ոստիկանության Զանզիբարի վարչության կողմից»։

Տնօրինությունը նաև իր զորակցությունն է հայտնել մահացածի ընկերուհուն և ընտանիքի անդամներին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА