o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

22.09.2019 14:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ. Shamshyan.com

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի և Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին և Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Հ. Կիրակոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ն. Վանոյանին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է աղջկա համար տեղի ունեցած խոսակցությունը:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА