o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն

22.09.2019 21:53 ՔՐԵԱԿԱՆ
Մոսկովյան գործարարի կինը պատվիրել է կուբացի սիրեկանին սպանել իր ամուսնուն

Մոսկվայում սեպտեմբերի 15-ին Օբրուչևի փողոցի վրա դանակով հարձակվել են 49-ամյա գործարար Յուրի Տ-ի վրա: Տուժածը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները շարունակել են պայքարել նրա կյանքի համար: Բայց սեպտեմբերի 20-ին տղամարդը մահացել է:

Ոստիկանության ծառայողին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

Ոստիկանությունը օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում պարզել է, որ մարդասպանը օտարերկրացի է: Հանցագործը Կուբայից էր, համարվում էր գործազուրկ, բայց փոխարենը սիրավեպ էր խաղում հանգուցյալի կնոջ հետ: Վերջինս էլ հենց  «պատվիրել» է իր ամուսնու սպանությունը:

Կուբացի վարձու մարդասպանը

Կինը նաև փոխտնօրենն է իր ամուսնու կողմից հիմնադրված ընկերությունում: Ռուսաստանցի կինը և 33-ամյա կուբացին կալանավորվել են:

Հարուցվել է քրեական գործ: Կինն ավելի ուշ հայտնել է, որ նա դիմել է ամուսնալուծության և ցանկանում էր տիրանալ իր ամուսնու ունեցվածքին, որը, ըստ նրա, թաղվել էր պարտքերի մեջ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА