o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի պատվիրակությունը Ղրիմից վերադարձավ Երեւան

27.09.2019 14:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի պատվիրակությունը Ղրիմից վերադարձավ Երեւան

Երեւան վերադարձավ սեպտեմբերի 20-24-ը  Ղրիմում անցկացված Հայկական մշակույթի օրերին մասնակցած պատվիրակությունը ՍԻՄ կուսակցության նախագահ, Ղրիմի բարեկամներ հայկական ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը բաղկացած էր 38 հոգուց, որի կազմում էին քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, թանգարանների ներկայացուցիչներ, հայտնի երգիչներ եւ պարային արվեստի վարպետներ, ինչպես նաեւ հայկական խոհանոցի գիտակներ ու հայկական արհեստների ներկայացուցիչներ:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Պատվիրակությունը  մասնակցեց Հայ մշակութային օրերի միջոցառումներին Թեոդոսիա, Եվպատորիա, Ալուշտա եւ Սիմֆերոպոլ քաղաքներում, որտեղ տրվեցին համերգներ, ներկայացվեց հայկական խոհանոցը եւ արհեստները:

Եվպատորիա քաղաքում պատվիրակությունը մասնակցեց  քաղաքի 200 տարվա պատմություն ունեցող եկեղեցու հայ համայնքին փոխանցման արարողությունը:

Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում մշակույթի օրերի շրջանակներում կազմակերպված էր գիտաժողով, նվիրված հայ-ղրիմյան փոխհարաբերություններին, որը անցավ  Ղրիմի դաշնային համալսարանում: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեց  հատուկ այդ օրերի  առթիվ հրատարակված  Կ. Հարությունյանի գիրքը` նվիրված հայերի մասնակցությանը Ղրիմի ազատագրմանը Մեծ հայրենական պատերքազմի ընթացքում:

Ղրիմի  կառավարությունում տեղի ունեցավ հայաստանյան պատվիրակության հանդիպումը Ղրիմի փոխվարչապետներ Գեորգի Մուրադովի եւ Նատալյա Ապանասյուկի հետ, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա էին Ղրիմի մշակույթի,  ազգային հարցերի  փոխնախարարներ եւ այլ պատասխանատու անձինք:

Պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Ղրիմի տարբեր քաղաքների հայ համայքների հետ, այցելեց  Ղրիմի հայկական սրբատեղեր եւ այլ հայկական պատմական վայրեր:

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА