o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջիկն իր հանգուցյալ եղբորը նամակ է գրել և պատասխան է ստացել

29.09.2019 10:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աղջիկն իր հանգուցյալ եղբորը նամակ է գրել և պատասխան է ստացել

Աղջիկը հաղորդագրություններ էր ուղարկում իր եղբորը, որը մահացել էր կես տարի առաջ, և վերջերս նրա համարից պատասխան է ստացել: Նամակագրության սքրինշոթերը տեղադրված են սոցցանցում:

Կադրերում երևում է, որ աղջիկը գրել է եղբոր համարին, որ շատ է նրան կարոտում:

Հաջորդ օրը նա պատասխան է ստացել անծանոթ մարդուց:

«ՎիվաՍելը», «Յուքոմը» և «Բիլայնը» չեն կարող հստակ տեղորոշել քաղաքացուն. Առկա է շեղումների և համապատասխան տեխնիկա չունենալու խնդիր
«Ես ցավում եմ, որ դուք ինչ-որ մեկին կարոտում եք, բայց ցավոք, դուք սխալ տեղ եք ընկել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղջիկը ներողություն է խնդրել, բացատրելով, որ հաճախ է գրել այս համարին այն բանից հետո, երբ մարտ ամսին եղբայրը մահացել է: Նա հույս է ունեցել, որ եղբայրն իրեն կարող է լսել:

Ի պատասխան աղջիկը ևս մի քանի հաղորդագրություն է ստացել, որոնցում անծանոթը խնդրել է կիսվել իր հետ եղբոր մասին մտքերով, եթե ցանկություն ունենա:

Զրուցակիցը նշել է, որ իր մորաքրոջ աղջիկը նույնպես մահամերձ է, այդ պատճառով ինքը լավ է հասկանում աղջկա զգացմունքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА