o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սերիալը շուտով պիտի ավարտվի». Տեր Սերոբ քահանա Ազարյան

30.09.2019 02:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սերիալը շուտով պիտի ավարտվի». Տեր Սերոբ քահանա Ազարյան

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ նշում է. «Սփյուռքի գիտակից սերնդի մոտ արդեն ձեւավորվել է պատկերը.. Անձնական վրեժխնդրության մի սերիալ, ուր մի շարք վատ դերասաններ իրենց գլխավորի հետ փորձում են ձեւացնել, որ թաղի կյանքը լավ է լինելու թաղեցիներին համար։ Իսկ թաղեցիները արդեն նայել են երեք նախկին երկարաձիգ սերիալներ, բայց ամեն անգամ, որ հեռուստացույցը վառվել է երկար սերիալի՝ ներսում դերասանների, իսկ դրսում տգիտության պատճառով, նոր հեռուստացույց են պահանջել նոր թաղապետից։ Նոր թաղապետի ու իր բարեկամների գլխավոր նպատակը նախկին երկու թաղապետներից վրեժ առնելն է, իսկ թաղում խոստանում է նոր հեռուստացույց բերել շատ էժան գներով, քանի որ հեռուստացույց նայելը օգուտ է։ Իսկ թաղայինների մի գլխավոր մասը, ցավոք, ունեն դերասան Վարդան Պետրոսյանի պատմած գյուղական որսի թռչունների ուղեղը, ու նաեւ երազում կուտ են տեսնում։ Միայն երբ զգաստանանք եւ կդադարենք հեռուստացույց նայելուց, նոր կ՚իմանանք, որ թաղապետներ իրենց խոսքը չեն կարող հարգել, որովհետեւ թաղի ժողովուրդը շարունակում է հավատալ այն թաղապետներին, որոնք օրենքից վեր են միշտ։

Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

Երբ թաղը սկսի հիշել ու մանավանդ անձրեւոտ օրերին թաղում իրար վրա ցեխ շպրտելու վատ սովորությունը չշարունակել, եւ երբ հիշեն, որ բոլորը նույն թաղի զավակներն են, որոնցից ո՛րեւէ մարդ օրենքից վեր չէ եւ չպէտք է լինի, ու մանավանդ երբ հիշեն, որ կողքի քաղաքի շատվոր ժողովուրդը իրենց հեռուստացույցներում դիտում է այս թաղի մարդկանց կոտորելու լավագույն արյունալի սերիալը, արդեն անիմաստ է ձեր թաղում սերիալ դիտելը, ու նույնիսկ հեռուստացույց պահանջելը ներկա  վրեժխնդիր թաղապետից։ Ավելի լավ է սերիալ դիտելու փոխարեն գնաք ու եղբայր դառնաք ու խոսէք ձեր չսիրած հարեւանի հետ։

​​​​​​​Նայում եմ մեր խորհրդարանին եւ աղոթում Հայ ազգի համար. Տեր Հարություն քահանա Ավագյան

Ձեզ նոր թաղապետ է պետք, որ ձեզ իր հոգուց սիրի եւ ոչ թե բառերով։ Բայց մանավանդ ձեզնից ավելի օրենքը սիրի ու պաշտպանի զինք սիրող ու չսիրող բոլոր թաղեցիներին ու թաղապետերին։ Որովհետեւ օրերը մոտ են, սերիալը շուտով պիտի ավարտվի, եւ կողքի քաղաքի բնակիչները սրերով եւ թրերով պիտի ճամփա ելնեն, իրենց տեսած սերիալի սցենարով ձեր բոլորին հարցերը միանգամընդմիշտ լուծելու։

«Դեռ որեւէ հրահանգ չի եղել». Մարզահամերգային համալիրի տնօրենը՝ կորոնավիրուսով հիվանդներին իրենց մոտ տեղափոխելու մասին

Այնպես որ, սիրելի սերիալ դիտողներ, ձեր թաղապետից ավելի կարեւոր է թաղի օրենքը, թաղապետեր պիտի գան ու գնան, կարեւորը ձեր թաղը մեծացնելով ու զորացնելով քաղաքի վերածելն է»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА