o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է Խաչատրյան քույրերի նկատմամբ հոր կողմից ծանակման առաջին տեսանյութը

30.09.2019 20:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հրապարակվել է Խաչատրյան քույրերի նկատմամբ հոր կողմից ծանակման առաջին տեսանյութը

Համացանցում է հայտնվել կերած կոնֆետների պատճառով Խաչատրյան քույրերի պատիժը, որը բջջային հեռախոսով նկարահանել էր նրանց հայրը: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, տեսանյութը հրապարակելու է kp.ru-ն:

ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է վերջ տալ Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային քաղաքականությանը

Կադրերում երեւում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը բղավում աղջիկների վրա այն պատճառով, որ նրանք չափից ավելի շատ կոնֆետ են կերել: Իրենք՝ աղջիկները կանգնած են արտասվաթոր դեմքերով եւ վախենում են շրջվել հոր կողմը: Ինչ-որ պահի Միխայլն ուժով ոտքով հրում է կրտսեր դստերը:

Մարիա, Անգելինա եւ Քրիսթինա Խաչատրյանները ձերբակալվել էին 2018 թվականի հուլիսին: Քննության վարկածով՝ նրանք հորը սպանել էին նրա կողմից պարբերական հակաիրավական բռնի գործողությունների պատճառով: Աղջիկները պատմել են, որ մի քանի տարի հանդուրժել են հոր կողմից ծանակումները, ֆիզիկական եւ սեռական բռնությունը: Հանցագործության պահին նրանք 17, 18 եւ 19 տարեկան էին:

Գործի քննությունն ավարտվել է այս տարվա հունիսին: Աղջիկներին մեղադրում են նախնական համաձայնությամբ անձանց խմբով սպանության մեջ: Նրանց հոր՝ Միխայիլի դեմ քննիչները քրեական գործ չեն հարուցել դուստրերին բռնության ենթարկելու համար, սակայն օգոստոսի 20-ին քննությունը հաստատել է քույրերի նկատմամբ բռնության փաստերը: Չնայած դրան, «Տղամարդու պետություն» շարժման անդամները պահանջում են սպանության համար աղջիկներին առավելագույն պատժի ենթարկել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА