o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարայում ավտոբուսը շեղվել է ճանապարհից, մխրճվել կանգառի մեջ ու վրաերթի ենթարկել կանգառում սպասողներին. կան զոհեր

01.10.2019 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անկարայում ավտոբուսը շեղվել է ճանապարհից, մխրճվել կանգառի մեջ ու վրաերթի ենթարկել կանգառում սպասողներին. կան զոհեր

Անկարայի Մամաք պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. ավտոբուսը շեղվել է ճանապարհից, մխրճվել կանգառի մեջ ու վրաերթի ենթարկել կանգառում սպասողներին, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է,  11-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվական կայքը:

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Լրատվականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ: Տուժածներին տեղում առաջին օգնություն ցույց տալուց հետո հոսպիտալացրել են:

Տեսահսկման համակարգի տեսախցիկներն արձանագրել են, որ ավտոբուսը դանդաղ ընթանալիս է եղել և վթարի է ենթարկվել վարորդի՝ ղեկի նկատմամբ կառավարումը կորցնելու պատճառով:

Սկսվել է հետաքննություն: Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը նշել է, որ կատարվում է դեպքի մանրամասների ճշտում:

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին ու նշել, որ ինքը կհետևի բոլոր գործընթացներին՝ համոզմունք ունենալու համար, որ բոլոր մեղավորները կպատժվեն:     

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА