o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

04.10.2019 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՐՎԱԾ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԵԱՏՄ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ նախագահի արարողակարգի ղեկավարի` Նիկոլի կիրառածը Արմեն Սարգսյանի նկատմամբ կարելի է որակել որպես «Կենդանի դիակ» օպերացիա:

 

ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻՆ` ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Հիմա չհասկացա, դու հա՞յ ես, թե` անգլիացի:

 

ՄԻՆՉԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽԱԶԸ

Ըստ քաղտեխնոլոգների` Արփինե Հովհաննիսյանը նիկոլիստներին այնպես է փաստարկակոխ անում, որ մուխը անգամ փաստահավաք Քոչարյան Անդոյի կեղտոտ ականջներից էլ ա դուրս գալիս:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆ Ո՞Վ Է ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թաղման բյուրոյից հայտնում են, որ հայելին փակում են այն դեպքում, երբ տնից մարդ ա մահանում, տվյալ դեպքում հայելին արտացոլում էր օրվա իշխանության կերպարը, չլինի՞ իշխանությունում մեռել կա:

 

ՌԵՏՐՈ (ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ` ՄԻՆՉԵՎ ԼՈՒՅՍ ԶՐՈՒՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Եկ այս գիշեր արթուն մնանք մինչեւ լույս

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ Իջեւանցի տատմեր Վարդուշի` Նիկոլ Փաշինյանի պորտը օդանավում են կտրել, դրա համար ուղղաթիռից ու ինքնաթիռից չի իջնում:

 

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ (ՀԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՈՐԻՆ, ԻՐԵՆՑ ՔԱՎՈՐ-ՍԱՆԻԿՄԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կա քավոր-սանիկներին աշխատանքի տեղավորելու ժամանակը, եւ կա կալանավայրում «տեղավորելու» ժամանակը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА