o C     27. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ կարձակվի

05.10.2019 11:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհին ազատ կարձակվի

Թեհրանում ձերբակալված ռուսաստանցի լրագրողուհի Յուլիա Յուզիկը շուտով կազատվի: Այս մասին հաղորդվել է Իրանի արտաքին գործերի նախարարությունում, հայտնում է РИА Новости-ն  ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին:

Իրանում մոտ 10 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով

Գործակալության տվյալներով՝ նրան ձերբակալել են «բացատրություններ տալու համար»:

Ուրբաթ օրը ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Յուզիկի գործը վերցրել է անձնական հսկողության տակ: Նա նաև ասել է, որ ռուս դիվանագետները քննարկում են այդ հարցը Իրանի ԱԳՆ-ի հետ:

Յուզիկի կալանավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 4-ին՝ ավելի վաղ: Նշվում է, որ երկիր մուտք գործելիս վերցվել նրա անձնագիրը և առաջադրվել է մեղադրանք՝ իսրայելական գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու հետ կապված: Լրագրողին, իբր, սպառնում է 10 տարվա ազատազրկում: Հայտնի է նաև, որ Իսլամական Հանրապետություն նա ժամանել է անձնական հրավերով:

Յուզիկը աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում և «Русский Newsweek» ամսագրում: 2003 թվականից զբաղվում է գրական աշխատանքով և լրագրողական հետաքննություններով: 2003 թ-ի նոյեմբերին լույս է տեսել նրա «Ալլահի հարսնացուները» գիրքը, որում պատմվում է Ռուսաստանում պայթած մահապարտ ահաբեկչուհիների ճակատագիրը: Գիրքը վերահրատարակվել է ինը երկրում: Յուզիկը գրել է նաև «Բեսլանի բառարանը» գիրքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА