o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կազմվել է աշխարհի լավագույն կղզիների վարկանշային աղյուսակը, առաջին տեղում 6 բնակիչ ունեցող Ֆլաթեյ կղզին է (լուսանկարներ)

05.10.2019 12:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կազմվել է աշխարհի լավագույն կղզիների վարկանշային աղյուսակը, առաջին տեղում 6 բնակիչ ունեցող Ֆլաթեյ կղզին է (լուսանկարներ)

Big 7 Travel զբոսաշրջային առցանց ծառայությունը կազմել է աշխարհի լավագույն կղզիների վարկանշային աղյուսակը՝ հիմք ընդունելով զբոսաշրջիկների արձագանքները, գրում է The Independent-ը:

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում. CNN-ի անդրադարձը

Վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Իսլանդիայից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլաթեյ փոքր կղզին: 19 կիլոմետր երկարությունը չգերազանցող կղզու վրա ընդամենը 6 մարդ է ապրում:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հարավչինական ծովում գտնվող Ֆիլիպինների Փալավան կղզին, որի տարածքը մոտ 300 քառակուսի կիլոմետր է:

Երրորդ տեղում Վանուատուի Հանրապետության խոշորագույն կղզին` Էսպիրիտու Սանտոն է, իսկ չորրորդը Նորվեգիայի Սոմարոյ կղզին է:

Բացի այդ, տասնյակում են հայտնվել խորվաթական Կորչուլա կղզին, Իռլանդիայի Արան կղզեխումբը, Զանզիբարի Պեմբա կղզին, Բարբադոս կղզի-պետությունը, Վաշինգտոն նահանգի Լումմի կղզին և Ֆրանսիական Պոլինեզիայի արշիպելագում Բորա Բորա կղզին:

 

Ֆլաթեյ կղզի

Картинки по запросу Flatey

 

Փալավան կղզի

Картинки по запросу Palawan island

Картинки по запросу Palawan island

Էսպիրիտու Սանտո

Картинки по запросу Espirito santo island

Картинки по запросу Espirito santo island

 Սոմարոյ

Картинки по запросу Sommaroy

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА