o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընրտրովի արդարադատությո՞ւն, թե անպատժելիությո՞ւն

05.10.2019 13:03 ՔՐԵԱԿԱՆ
Ընրտրովի արդարադատությո՞ւն, թե անպատժելիությո՞ւն

Այն, որ Նոր Հայաստանում քննչական մարմիները եւ դատարանները վարժվել են ընտրովի արդարադատություն իրականացնել` ցավոք գաղտնիք չէ այլեւս որեւէ առողջ դատողություն ունեցող մարդու համար: Երբ առանձին հանցագործությունների մասին է խոսքը, կամ մանր-մունր կողոպուտների` չգիտես ինչու իրավապահ մարմինները ջանք չեն խնայում օր առաջ բացահայտել եւ ի լուր աշխարհի հայտնել այդ մասին: Բայց ա՛յ հնչեղություն ստացած մի շարք հանցագործություններ ամիսներով, անգամ տարիներով քննելու անհրաժեշտությունն է նրանց մոտ առաջացնում:

 Ինչպես օրինակ, մինչ օրս չի բացահայտվել, Երեւան-Սեւան միջպետական մայրուղում գրանցված պայթյունի իրական պատվիրատուն: Իհարկե դեպքից շատ չանցած հայտնաբերվեցին հանցագործությունը կատարած երեք անձիք, բայց մինչ օրս դրանից ավել` ոչինչ: Երբ հետաքրքրվում ենք, թե ի՞նչ փուլում է քննությունը, արդյո՞ք գործուն քայլեր իրականացվում են միջպետական ճանապարհատվածին գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձ իրականացնելու պատվեր իջեցրածին հայտնաբերելու եւ հանրությանը ներկայացնելու ասում են.«Քննությունը շարունակվում է»:

Թե ինչու քննություն  իրականացնող մարմինը այսքան հապաղում մահափորձ պատվիրած վրիժառուին շարունակում է հետաքրքրել հանրությանը: Այն դեպքում, երբ մահափորձը իրականացրած երեք անձիք էլ վերջիններիս ենթակայության տակ են այլեւս: Եվ դժվար թե, լավ քննություն իրականացնելու դեպքում` նրանք, ինչպես հանցագործ աշխարհում է հայտնի ասել. «պալիտ» չանեին` պատվիրատուին:

Ու այսքանից հետո ուժային կառույցները շարունակում են ամպագորգոռ հայտարարություններով պնդել, որ իրենց համար էական չէ, թե ով է հանցագործը, որ բոլորն են պատասխանատվություն կրելու: Որ չկա ընտրովի արդարադատություն, որ ամենաթողություն ասվածը, այլեւս մտացածին է: Ուրեմն ցույց տվեք հանրությանը իրական պատվիրատուին, ով վտանգելով մի ամբողջ հասարակության կյանք` փորձել է կյանքից զրկել գործար Մելիք Մանուկյանին:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու կամրջի տակ նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ եւ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА