o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա կազմակերպված էր իշխանության կողմից. «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը՝ ակումբի վրա հարձակման մասին

05.10.2019 17:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սա կազմակերպված էր իշխանության կողմից. «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը՝ ակումբի վրա հարձակման մասին

Ես վստահ եմ, որ սա կազմակերպված էր իշխանության կողմից և իշխանության հովանավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը` անդրադառնալով քիչ առաջ ակումբի վրա կատարված հարձակմանը:

Գալուստ Գյուլբենկյանի մասին բեսթսելերն ընթերցողի սեղանին է

Անժելա Թովմասյանի խոսքով`սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն և թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,-ասաց նա:

Անդրադառնալով հրապարակմանը, որի պատճառով, ըստ ակումբը պաշարածների, եղել է հարձակումը, Անժելա Թովմասյանն ասաց. «Հեղինակն արագ կարձագանքի: Նման կարգի բազմաթիվ հրապարակումներ են եղել: Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետևեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»:

Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Թովմասյանը պնդեց` շատ կոնկրետ թիրախավորված է իր անձը. «Ընդհանարապես, իրենց ու իրենց առաջնորդին խորհուրդ կտամ` հանգիստ պահեն ու հանգիստ վեր ընկնեն իրենց տեղը»,-ասաց Թովմասյանը:

Հարցին` հավանական համարո՞ւմ է, որ հարձակումը կարող է պայմանավորված լինել եղբոր` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անձով, Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Չեմ բացառում, որ դեպքը կապված է նաև եղբորս հետ: Այսօր էլ փորձագետներ եղան, որ ասացին` Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա հարձակումներ են լինելու, չի բացառվում, որ սա կապված է: Ես արդեն հասկանում եմ, որ իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնում` իրենց նպատակին հասնելու համար»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА