o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Հարությունյանի ցուցմունքը հենց մեզ էր շատ պետք․ Լևոն Քոչարյան

07.10.2019 13:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայկ Հարությունյանի ցուցմունքը հենց մեզ էր շատ պետք․ Լևոն Քոչարյան

Հայրս շատ ցավում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, անդրադառնալով այն հարցին, թե քննարկե՞լ է իր հոր հետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը, քանի որ Քոչարյանի օրոք էր նա ոստիկանապետ եղել։ 

Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին. Yerkir

«Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում ինքը միշտ գնահատել է։ Նա շատ պարկեշտ անձնավորություն էր և իր գործը ճշգրիտ կատարող։ Նա այն մարդը չէր, որ ինչ-որ ուրիշ, սխալ գործերի մեջ ներգրավված լիներ, նա փայլուն իր գործը կատարում էր ու հայրս շատ ցավում է նրա մահվան համար»,-ասաց Լևոն Քոչարյանը։ 

Դիտարկմանը, որ Հայկ Հարությունյանի մահվանից հետո հաջորդեցին այն խոսակցությունները, որ ճնշումներ են եղել, որպեսզի նա Քոչարյանի դեմ ցուցմունքներ տա, այդ հանգամանքը Լևոն Քոչարյանը քննարկե՞լ է իր հոր հետ, պատասխանեց․

«Հայկ Հարությունյանի ցուցմունքը այնքան լավ էր, մեր համար այնքան ճիշտ, որ հենց մեզ էր շատ պետք, որ նա գար ու իր ցուցմունքը դատարանում տար։ Դուք բոլորդ կարդացել եք այդ ցուցմունքները, որտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ պետք է արվի, որ ոչ ոք չվնասվի, ճնշումներ չլինեն, ուժ չկիրառվի»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА