o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թե ինչպես ամենաեվրոպամետ Վիգեն Քոչարյանին բաժին հասավ ԵԱՏՄ մեդալը

08.10.2019 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Թե ինչպես ամենաեվրոպամետ Վիգեն Քոչարյանին բաժին հասավ ԵԱՏՄ մեդալը

Նախագահի նստավայրում օրեր առաջ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի եւ Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով պարգեւատրման արարողությունը: ՀՀ փոխվարչապետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ Եվրասիական տնտեսական միության կայացման եւ զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ՀՀ պետական, հասարակական գործիչներին եւ հանրային հատվածի ներկայացուցիչներին պարգեւատրեցին մեդալներով: Իսկ թե ով պարգեւատրվեց այդ շարքում, նույնիսկ աբսուրդի թատրոնում անհնար էր պատկերացնել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ աշխատած իր բոլոր տարիներին ամենաեվրոպամետ դիրքերից հանդես եկող ՎԻԳԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որն այժմ ԲԴԽ անդամ է, հանկարծ օրվա իշխանության եւ Տ. Սարգսյանի թեթեւ ձեռքով հայտնվեց ԵԱՏՄ զարգացման գործում ավանդ ունեցողների թվում: Թե ո՞ր ավանդի համար, դժվար է ասել, բայց, հիշեցնենք մեկ փաստ. Վ. Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը դեռ նախորդ տարի Բրյուսելում մասնակցել էր ԵՄ արեւելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում եւ լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը, որտեղ ջերմ խոսքեր էր շռայլել նաեւ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացի մասին: Եվ ընդհանրապես, մեկ անգամ չէ, որ Վ. Քոչարյանը աչքի է ընկել եվրոպական կեղտոտ նախագծերը Հայաստանում իրականացնելու գործընթացների մեջ: Այսքանից հետո նրան ԵԱՏՄ մեդալ տալը նույն է, որ գայլին կարգես ոչխարների հովիվ:

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА