o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.10.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Համացանցով մեկ պտտվում է լուսանկարների զույգ` ճիշտ Քոչարյան եւ սխալ Քոչարյան: Դե սխալը արդեն հասկացաք թե ով է` երիտասարդ կին քաղաքական գործիչներին եւ իրավապաշտպաններին զազրելի, տղամարդուն անվայել բառապաշարով դիմող Քոչարյան Անդոն է: Իսկ մենք այժմ կանդրադառնանք ճիշտ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ում սառնասրտությունը մեզ զարմացրեց, իսկ հեգնախառն ժպիտը դատարանում միանգամայն տեղին էր: Առիթն էլ այն էր, որ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց` երկու երիտասարդներ` Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը կալանավորված են` դատավորի տված հաղորդման հիման վրա: Խուդոյանը հիշեցրեց` այս դեպքին նախորդել են այլ նմանատիպ դեպքեր` դատավորի, ՍԴ անդամի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, սակայն այդ դեպքերում չի տրվել գնահատական: «Ձեր հաղորդման հիման վրա նրանք կալանավորված են: Մենք տեսնում ենք հստակ խտրական վերաբերմունք, այդ անձինք քաղբանտարկյալ են: Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց Ձեր անձի շուրջ: Հորդորում ենք այսուհետ հետեւողական լինել քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում, իրականացնել արդարադատություն»,- ասաց պաշտպանը: Դե ինչ, հերթական անգամ փաստվեց «արդարադատության» կրկնակի չափանիշների հանգամանքը:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, էլ ո՞ր քաղաքականացված գործն է քննում, Նիկոլի ասած, «վնգստացող» ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ: Ինչքան էլ զարմանալի լինի, նրան բաժին է հասել այս տարվա առաջին կեսին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձ կատարած «Ռեստարտի» խուլիգանախմբի քրեական գործը: Դե արդեն հասկացաք, չէ՞, թե ինչպիսի մեղմ եւ, ըստ էության, ձեւական դատավճիռ է կայացվելու այդ, Նարեկ Մալյանի ասած, «Սորոսի վաստակների» նկատմամբ: Առավել եւս, որ նրանք լրիվ Դանիբեկյանի սրտով են գնում` նաեւ հրապարակավ լպիրշ սպառնալիքախառը «լայվեր» հեռարձակելով Ռոբերտ Քոչարյանի որդու հասցեին:

ԶԱՐՄԱՆՔ

Թավշիստներն ամենուրեք, այդ թվում եւ բուհերում, բազմազան մեթոդներ են կիրառում անցանկալի մարդկանց դուրս մղելու համար: Զարմանալի, ապշելու աստիճան նողկալի մեթոդներ: Արվեստի գործիչ, ռեժիսոր ՀՐԱՆՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԹԿՊԻ-ի ռեկտորին ուղղված աշխատանքից ազատման իր դիմումը, որում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից վիրավորական ցածր աշխատավարձի պատճառով: Կարծում եմ, որ ԵԹԿՊԻ-ը պետք է գիտակցի, որ ՀՀ վաստակավոր արվեստի գործիչ եւ, ամենակարեւորը, մինչ օրս գործող ռեժիսորի կողմից մատաղ սերնդին տրված գիտելիքը չպետք է գնահատվի ամսական (մաքուր) 28.300 դրամ»: Դե, ինչ ասես...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА