o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՈՐՈՇԵԼ Է ԻՐ ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՆԱԵՎ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

08.10.2019 22:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՈՐՈՇԵԼ Է ԻՐ ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ ՆԱԵՎ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Լրատվամիջոցների եւ նրանց ղեկավարների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատության ոտնահարումները, քննադատությունների նկատմամբ անհանդուրժողականությունը Հայաստանում աչքի առաջ դառնում է պրակտիկա: Այս մտահոգիչ խնդրի շուրջ զրուցեցինք  մեդիապաշտպան ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ վերջին իրադարձություններին` նկատելով.

​​​​​​​Տարվա լավագույն մամուլի քարտուղար ճանաչվեց Նաիրա Հարությունյանը

 

«Դատապարտում եմ ե՛ւ Hayeli.am-ի ե՛ւ ավելի վաղ NewsMedia.am-ի ղեկավարների նկատմամբ իրականացված ճնշման փորձը»

- Նախ պետք է ասեմ, որ դատապարտում եմ ե՛ւ Hayeli.am-ի ե՛ւ ավելի վաղ NewsMedia.am-ի ղեկավարների նկատմամբ իրականացված ճնշման փորձը: Առհասարակ, ցանկացած լրատվամիջոցի, լրագրողի նկատմամբ սպառնալիք, ճնշման փորձ ուղղակի անընդունելի է ցանկացած պարագայում: Ի վերջո, իհարկեբնական է, մենք չենք կարող ունենալ ազատ մամուլ, երբ ունենք ավտորիտարիզմի գնացող պետություն, բայց այսքան անազատ մամուլ երբեք չենք ունեցել: Իշխող վարչակազմը որոշել է, որ իր ձեռքում պետք է կենտրոնացնի բոլոր իշխանություններըայդ թվում նաեւ չորրորդ իշխանությունը` մամուլը, եւս պետք է դարձնի` որպես կամակատար: Եվ նման պայմաններում, բնական է, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի մամուլը իր վերահսկողության տակ վերցնի:

Այսպիսի սկանդալային լրահոսը մեկ նպատակ ունի` կեղծ օրակարգ ստեղծել Ղարաբաղի հետ կապված հարցերի շուրջ. Աղասի Ենոքյան

 

«Փաշինյանը տարվա սկզբից նետվեց մամուլին լռեցնելու գործին»

- Ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

- Ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակի մեղավոր են վարչակազմի բոլոր ներկայացուցիչները, եւ իհարկե՝ առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, լինելով նախկին լրագրող, շատ լավ հասկանալով մամուլի խնդիրները, գիտի, թե ինչպես կարելի է մամուլին ավելի խոցելի դարձնել, ինչպես կարելի է մամուլին «խփել»: Ես կուզեի հիշատակել նաեւ մամուլի ազատությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին, որոնց հիմնական խնդիրներն է մամուլի ազատությանը հետեւելը: Բայց կարծես թե նրանք այդ ուղղությամբ շատ քիչ աշխատանք են տանում: Պետք է նշեմ նաեւ լրագրողների դերը, որովհետեւ եթե լիներ լրագրողական համերաշխություն, ինչը որ կար նախկինում, երբ որեւէ մի լրատվամիջոց ենթարկվում էր ճնշման, բոլոր լրատվամիջոցները միասնական էին դառնում: Որովհետեւ հասկանում էին, որ եթե այսօր ճնշում են մի լրատվամիջոցի, վաղը կճնշեն մեկ այլ լրատվամիջոցիԱյնպես որ, բավականին մեծ է մեղավորների ցանկը: Փաստ է, որ եթե լիներ լրագրողական համերաշխություն, չէինք ունենա այն, ինչ ունենք այսօր:

Այս պահի դրությամբ Ստամբուլի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ

- Պարոն Ենոքյան, արդյոք իշխանությունների կողմից ամենաթողության, մամուլի նկատմամբ ճնշման ակնհայտ դրսեւորումնե՞ր են, երբ,  NewsMedia. am ի խմբագրին, ինչպես Դուք նշեցիք, ակնհայտ սպառնում, «հաթաթա» էր տալիս նաեւ, օրինակ, օրենքով գող Արմեն Ղազարյանը եւ նրա ֆավորիտները` Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

- Այո, միանշանակ, որովհետեւ այսօր մենք երկրում իրականում ունենք անիշխանություն, քանդվում են բոլոր ինստիտուտները: Իսկ քանդված ինստիտուտները բերում են այ այս իրավիճակին: Իսկ երբ երկրում անիշխանություն է, բնական է նաեւ քրեական հեղինակությունների նման սանձարձակությունը:

Ով էր թույլ տվել մետրոյի դիմաց սանձարձակ քարոզ. պարզաբանում են մետրոպոլիտենից (Տեսանյութ)

- Արդյոք Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին եղել է ընդդիմադիր լրագրող, երբեւէ նման ճնշումների ենթարկվե՞լ է:

- Կարծում եմ, որ նա շատ լավ հասկանում է, որ պետք է ճնշել ընդդիմությանը, որպեսզի իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքում հայտնվի: Խոսում են ժողովրդավարության մասին, բայց դա դեռ չի նշանակում, որ ներկայիս իշխանությունները ունեն ժողովրդավարության մասին պատկերացումներ: Մենք տեսանք, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը ֆեյք ընդդիմություն ստեղծեց խորհրդարանում, ովքեր այսօր օգնում են իշխանությանը, մեղմ ասած, ոչ շատ բարոյական գործերը կատարելուն: Դրա վառ օրինակը վերջերս ՍԴ-ի շուրջ ստեղծված գործընթացն է: Սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ժողովրդավարական երկիր ստեղծել, նա ցանկանում է իր իշխանությունը մեծացնել, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է ճնշել ընդդիմությանը եւ ազատ խոսքին, ինչը իրենց մոտ, ցավոք, շատ լավ է ստացվում: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինստիտուցիոնալ ընդդիմախոս նրա իշխանության համար կարող է լինել մամուլը, եւ պատահական չէ, որ հենց տարվա սկզբից նա նետվեց մամուլին լռեցնելու գործին:

Զոհրաբ Մնացականյանի և Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի համատեղ մամուլի ասուլիսը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА