o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՆ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՆԵՐԸ ԹՈՂԱԾ «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ» ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

09.10.2019 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՐՆ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՆԵՐԸ ԹՈՂԱԾ  «ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ» ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը դեռ չավարտված` Հայաստան էին շտապել իշխող խմբակցության պատգամավորները, որպեսզի մասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահի դեմ պատրաստված «Իմ քայլի» հեղինակած օրենքի նախագծի քվեարկությանը: Թե արդյոք սա դիվանագիտական խրամատը թողնել չէր, երբ ընդդիմադիր պատգամավորները մնացին ադրբեջանական ագրեսիվ պատվիրակների առջեւ միայնակ ԵԽԽՎ-ում, «Իրավունքի» դիտարկմանը պատասխանեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ:

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել. ԱԺ նախագահ

Պետք է ասեմ, որ շուտ վերադառնալու որոշումը եղել է դեռեւս մեր մեկնելուց առաջ: Որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված քննարկումը մեզ համար կարեւոր էր, եւ ուզում էինք մասնակցել այդ քննարկմանը: Ցավոք, քննարկմանը չհասանք, հասանք քվեարկությանը: Բնականաբար, որոշումն ընդունելուց առաջ ուսումնասիրել ենք նստաշրջանի մեկուկես օրվա օրակարգը, որը պետք է բաց թողնեինք եւ հաշվարկել էինք այն ռիսկերը, իսկ ավելի շուտ ռիսկերի բացակայությունը, որը կարող է բերել մեր բացակայությունը: Ոչ մի ռիսկ չկար: Ինչ վերաբերում է ընդդիմությանը մենակ թողնելուն, պետք է ասեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունն այն պահից սկսած, երբ հայտնվում է Ստրասբուրգում, դադարում է լինել ընդդիմադիրներից եւ իշխանավորներից բաղկացած պատվիրակություն: Այնտեղ մենք ներկայացնում ենք մեկ ճակատ, եւ բացարձակ տարբերություն չկա` Ստրասբուրգում մենք «Իմ քայլից» ենք, մյուսը` ԲՀԿ-ից, կամ` հակառակը:  

​​​​​​​«Ես արդարացված եմ». ՀՊՏՀ նախկին ռեկտորի դեմ քր.գործը կարճվեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА