o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱ°Մ ԼԱՎ, ԿԱ°Մ ՈՉԻՆՉ. ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

09.10.2019 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱ°Մ ԼԱՎ, ԿԱ°Մ ՈՉԻՆՉ. ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Մինչ ամիսներ առաջ «Լուսավոր Հայաստանը» փորձում էր ապացուցել, թե իրենք ամենաընդդիմադիրն են, միակն են ու անկրկնելին, եւ այդպիսով էլ հաջողացրեց ընտրազանգվածից ձայներ պոկել ու տաքուկ տեղավորվել խորհրդարանում, այսօր արդեն ստիպված են պայքարել գրպանային ընդդիմության տիտղոսին չարժանանալու համար: Թեպետ յուրաքանչյուր քայլն ապացուցում է հենց այդ մասին, քանի որ ԼՀԿ-ն որդեգրել է իշխանության մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ բանաձեւը, իսկ քաղաքական պայքարում տպավորություն է, որ կռիվ են տալիս միայն եւ անգամ ՀՀԿ-ի շողքի դեմ: Այդուհանդերձ, թե դե յուրե ընդդիմադիր համարվող ԼՀԿ-ում ինչ են մտածում իշխանության այս կամ այն գործողությունների, արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությունների մասին, «Իրավունքը» պարզեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ տեսակետը, որը վերջերս է վերադարձել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից:

ԼՀԿ-ն իշխանությունից նոր ակնկալիք ունի

 

«ԴԱ ՄԵՐ ԳՈՐԾԸ ՉԷ»

Պարոն Մարուքյան, իշխող խմբակցության պատգամավորները ԵԽԽՎ-ից վաղաժամ վերադարձան Հայաստան` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ նախաձեռնված օրենքի նախագծի քվեարկությանը մասնակցելու համար: Ձեզ համար ընդունելի՞ էր խորհրդարանական ընդդիմությանն, այսպես ասած, դիվանագիտական խրամատում միայնակ թողնելը:

Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում` ինչին որքանով մասնակցի, եւ դա մեր գործը չէ: Այդտեղ ես չեմ կարծում, թե հարց կար, որ պատվիրակությունը դրանից տուժել է, որովհետեւ ԵԽԽՎ-ում մենք որպես միասնական մի թիմ ենք աշխատում, երբ հարցը վերաբերում է Արցախի հիմնախնդրին կամ Հայաստանի ազգային շահերին: Հետեւաբար, որս ենք այդտեղ դահլիճում, էական չէ:

ԼՀԿ-Ն ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊԵՉԱՏԸ»

Հետայսու ԵԽԽՎ-ում կոգնիտիվ դիսոնանս չե՞ք զգալու, երբ այսքան տարի այդ ամբիոնից խոսել եք Ադրբեջանում առկա խոսքի ազատության, մամուլի դեմ ճնշումների մասին, իսկ այժմ հենց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության վերադարձի օրը Հայաստանում տեղի է ունենում հարձակում լրատվամիջոցի վրա: Նկատի ունեմ «Հայելի» մամուլի ակումբի դեպքը:

Միջադեպը ես դատապարտել եմ եւ մեր կուսակցության պատգամավորներից էլի շատերը: Եվ  հիմա որեւէ կերպ չէի փորձի դա համեմատել Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերի հետ: Ադրբեջանում լրագրողներ կան բանտերում նստած, կարծում եմ` բանտերում լրագրողներին նստացնելը եւ ինչ-որ ակտիվիստների ձվերով ակումբի պատին խփելը դրանք շատ մեծ տարբերություններ ունեն: Չնայած այդ հանգամանքին` մենք դատապարտել ենք տեղի ունեցածը, ինչպես նաեւ պահանջել ենք իրավապահ մարմիններից համապատասխան գործողություններ, որոնք հիմա արվում են: Ինչպես գիտեք, նաեւ հարուցված է քրեական գործ:

Ամուլսարն ապաշրջափակելու մասին խնդրանքը պետք է հիմնավորված լինի. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանի, խորհրդարանական խմբակցությունների, կուսակցությունների անունից տեղի ունեցածը դատապարտող որեւէ հայտարարություն չարվեց: Չե՞ք տեսնում դրա անհրաժեշտությունը:

Ես խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն եմ եւ դատապարտել եմ: Եվ երբ ես խոսում եմ, խոսում եմ նաեւ իմ ուժի անունից` այն ուժի, որի նախագահն եմ: Այսինքն` պետք է անպայման խմբակցությունը նիստ անի, տեքստ գրի՞, մենք օպերատիվ ենք արձագանքել: Հիմա մի օր հետո, որ տեքստը հրապարակեինք, կասեիք` ինչո՞ւ եք ուշացրել: Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»օդանավակայանում, մամուլից տեղեկացել եմ, որ նման բան է տեղի ունեցել ու արձագանքել եմ եւ դատապարտող հայտարարություն եմ արել:

Երբ դրսում հարցնեն՝ «այս մեկ ու կես տարում ի՞նչ բարեփոխումներ եք արել», բան չկա. կարող ենք պատմել, թե ոնց եղավ հեղափոխությունը. Էդմոն Մարուքյան

 

«ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԵՏՈ ՃԱՆԱՉԵՆՔ ՍԴ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, ըստ էության, քննարկում էին խոսքի ազատությունը օրենսդրորեն սահմանափակելու հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

Որեւէ տեղեկություն չունեմ, առավոտվա 9-ից եղել եմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, աշխատանքային ժամն ավարտվել է, գնացել եմ եթերի:           

Իշխանությունը նվեր է անում Քոչարյանին. Էդմոն Մարուքյան

Իսկ տեղյա՞կ եք, որ արտախորհրդարական մի շարք ուժերի, հասարակական, մշակութային, սպորտի գործիչների կողմից հայտարարություն է հրապարակվել, որով նրանք հորդորում են դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ծավալվող իրավական գործընթացը: Ի՞նչ կասեք այս մասին:

Գիտեք, իրենց գործն է, իրենց իրավունքն է տարատեսակ հայտարարություններով հանդես գալը: Որեւէ այդպիսի հայտարարություն չի կարող ազդել քրեադատավարական որեւէ գործընթացի վրա:

​​​​​​​«ՀՀ իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմա՞ն»

Սա Ձեզ համար մտահոգիչ փաստ չէ՞:

Ոչ, իր աջակիցները հայտարարել են, որ դադարեցվի իր նկատմամբ քրեական հետապնդումը, կամ խափանման միջոցը փոխվի: Բա իր աջակիցներն էլ ի՞նչ պետք է անեին:

Իսկ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել Սահմանադրական դատարանի առաջիկա որոշումից հետո, քանի որ աջակցել եք ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագծին:

ԼՀԿ-Ն ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է, ԻՍԿ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ

Իմ մոտեցումն այն է, որ եթե մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, պետք է նաեւ հետո ճանաչենք ՍԴ-ի որոշումները: Հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կբավարարի Ազգային ժողովի դիմումը:

Իսկ եթե` ո՞չ:

Եթե-ներով, կարծում եմ, սխալ է խոսել, երբ չբավարարի, կխոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА