o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. ՈՐՈՇՎԱԾ Է ԵՂԵԼ, ՈՐ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԻ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ

09.10.2019 21:00 ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆ. ՈՐՈՇՎԱԾ Է ԵՂԵԼ, ՈՐ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ՔՆՆԻ ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ

«Մենք հիմա չենք կարող ասել, թե ինչ ենք պատրաստվում անել: Բայց մի բան հստակ է` դատավարությունը ընթանում է ոչ արդար: Կարծում եմ, որ դրա արմատները պետք է փնտրել հենց գործի բաշխման փուլում, որովհետեւ ունեմ համոզմունք, որ ի սկզբանե որոշված է եղել, որ գործը պետք է քննի հենց դատավոր Աննա Դանիբեկյանը: Եվ այդ որոշումը կայացվել է հավանաբար գործադիրի հետ համաձայնեցված»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդության մերժմանը, այս կարծիքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԸ՝ հավելելով.

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

 

«ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՎԿԱՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ»

- Սա ուղղակի ենթադրություն չէ, այլ ունենք դրա հիմքը: Որովհետեւ միջնորդել էինք, որպեսզի գործերի բաշխման փուլին մեզ ներկա դարձնեն, այն դեպքում, որ օրենքը հստակ նշում է, որ եթե դա արգելված չէ, ապա մենք դրա իրավունքը ունենք: Սակայն մեզ ներկա չդարձրեցին այդ գործընթացին, իսկ դրա բացատրությունը կարող է լինել միայն այն, որ տվյալ գործընթացում տեղի է ունեցել անօրինական միջամտություն: Հիմա եթե ամենասկզբից որոշվել է, որ գործը հենց կոնկրետ դատավոր Դանիբեկյանը պետք է քննի, ուրեմն դատավոր Դանիբեկյանից մենք ոչ մի դրական սպասելիքներ ունենալ չենք կարող:

Ձայն գողացող. Փաշինյանի ձեռքը մեջը չլիներ, մերժում չէի ստանա դատարանից. տեսանյութ

- Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո դատական նիստերի դահլիճում  տուժողների ներկայացուցիչ Քլոյանը նախագահող դատավորին անվանեց «հերոս դատավոր»: Առհասարակ, որքանո՞վ է իրավաչափ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներգրավվածությունը դատավարությունում, երբ այս գործով, ըստ էության, առաջադրված չէ սպանությունների համար մեղադրանք, սպանության գործը չէ, որ քննվում է: Եվ, ինչպե՞ս եք գնահատում Քլոյանի հայտարարությունը:

- Նախ անդրադառնամ Ձեր վերջին հարցին. քանի որ խոսքը ոչ իրավաբանական ձեւակերպումների մասին է, չէի ուզենա մեկնաբանել: Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա տուժածների եւ նրանց իրավահաջորդների մասնակցությունը միանշանակ ճիշտ չէ: Նրանք այս դատավարությունում տուժողի կարգավիճակ չունեն եւ չպիտի ունենան: Իրենց դատավարությանը ներգրավելը, ըստ իս, նպատակ է ունեցել զգացմունքային ֆոնը ապահովել:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

- Պարոն Ալումյան, օրերս ինքնասպան եղած (պաշտոնական վարկածով) նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վկայությունը  դատարանում որքանո՞վ էր կարեւոր դատավարության ընթացքի համար:

- Հայկ Հարությունյանը ամենակարեւոր վկաներից մեկն էր: Հենց այն վկան էր, որի ցուցմունքները մենք անպայման ցանկանում էինք, որպեսզի դատարանում հնչեին: Նաեւ, որ տայինք մեզ հուզող հարցերը` յուրաքանչյուր դրվագը հենց դատարանում մանրամասնելու հետ կապված:

Դատարանում վիրավորեցին Քոչարյանի փաստաբանին. կարգադիչների լռությունը վերջինիս հանեց հունից (Տեսանյութ)

 

Ի ՎԵՐՋՈ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ՎՆԳՍՏԱՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ»

- Տեղյակ ենք, որ Դուք դիմել էիք ԲԴԽ նախագահին` հետաքրքրվելով, թե, ի վերջո, ովքե՞ր են «վնգստացող դատավորները»: Ստացե՞լ եք պատասխանը:

- Ո՛չ, ԲԴԽ նախագահը դեռ չի պատասխանել իմ հարցմանը, բայց մեզ համար չափազանց անհրաժեշտ է իմանալ դա:

- Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը ստանձնած ոչ միայն դատավորները, այլ նաեւ բոլոր փաստաբանները ենթարկվում են բազմակողմանի ճնշումների, նաեւ ատելության քարոզի կիզակետում են: Դուք մինչ այս եւս բազմաթիվ աղմկահարույց գործեր եք վարել, անգամ տեղյակ եք, որ ժամանակին Ձեր գրասենյակի փաստաբանները պարոն Փաշինյանի շահերն էին դատարանում պաշտպանել: Ձեր պրակտիկայում երբեւէ նման ճնշումների հանդիպե՞լ եք:

Առանց Ռոբերտ Քոչարյանի Աննա Դանիբեկյանը նիստը չշարունակեց. այն կկայանա նոյեմբերի 5-ին

- Նման ճնշումներ ոչ միայն փաստաբանների նկատմամբ չի եղել, այլ նաեւ՝ դատարանների նկատմամբ: Այս ճնշումները հրահրվում են մի կենտրոնից: Եվ, այո, ճիշտ նկատեցիք, երբ մեր գրասենյակի փաստաբանները պարոն  Փաշինյանի (ով այն ժամանակ այնպես չէ, որ շատ մեծ համակրանք վայելող մի անձ էր ՀՀ-ում) շահերն էին պաշտպանում, մեր փաստաբանների վրա երբեւիցե ճնշումներ չեն եղել, որ իրենք պարոն Փաշինյանին են պաշտպանում: Բայց այսօր պարոն Փաշինյանի գիտությամբ, թողտվությամբ եւ հնարավոր է նաեւ հրահրմամբ ճնշումներ են իրականացվում դատարանների եւ փաստաբանների վրա: Միայն նրա համար, որ իրենք առնչվում են պարոն Քոչարյանի գործի հետ:

«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА