o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլիզմ

09.10.2019 19:44 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլիզմ

Ուղիղ մեկ տարի առաջ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, որը երբե՛ք քաղաքականության մեջ չկար, Boom-էր, դերասանից մինչև քաղաքապետ: Նիկոլիզմով տառապողներից շատերը հանդես եկան տարբեր աբսուրդային համեմատություններով, օրինակ՝ Հայկ Մարությանին համեմատեցին՝ աշխարահռչակ դերասան Առնոլդ Շվարցենեգերի հետ։ Նրանց ասածն այն էր, որ կարելի է համատեղել դրասանությունն ու քաղաքականությունը, չնայած ի՞նչ դերասանության մասին է խոսքը՝ պոլիտեխնիկ ավարտ դերասան որտե՞ղ եք տեսել, ինչևէ։  Աբսուրդը ոչ թե այն էր, որ Առնոլդ Շվարցենեգերին համեմատում էին Մարությանի հետ, այլ այն, որ Հայաստանն էին համեմատում ԱՄՆ-ի հետ։ Հայկ Մարությանը բոլորին է հայտնի, որ քաղաքապետ դարձավ Նիկոլ Փաշինյանի ջանքերով, մասնավորապես Փաշինյանի ակտիվ քարոզարշավներով, այն դեպքում, երբ նախկինում որևէ վարչապետ կամ նախագահ նման բան չէր արել։

Հիմա էլ ըստ շրջանառվող լուրերի ՝ Փաշինյանը պատրաստվում է նմանօրինակ քայլեր անել իր ծննդավայրում՝ Իջևանում: Նա պատրասվում է անել այն, ինչ արեց մեկ տարի առաջ Երևանում։ Ըստ էության սա ոչ թե վարչապետի աշխատելաոճ է, այլ գերհզոր PR-մասնագետի։ Հավանաբար դրանով է պայմանավորված Հայկ Ղալումյանի վստահությունը դեկտեմբերին Իջեւան քաղաքում սպասվող ընտրություններին:

Հ. Գ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА