o C     28. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից պայմանագիր կնքել. իրազեկում

10.10.2019 13:46 ԹԵՄԱ
Հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից պայմանագիր կնքել. իրազեկում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը իրազեկում է ներկայացրել, որում նշված է, որ հարկադիր կատարողն այսուհետ կարող է պարտապանի անունից կնքել պայմանագիր և իրականացնել  դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները։

ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից

Իրազեկման տեքստում, մասնավորապես, ասված է.

Հարգելի քաղաքացի,

Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝

«Պայմանագիր կնքել հարկադրելու մասին դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի կատարումը կազմակերպելիս՝ հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ այսուհետ կարող է պարտապանի հաշվին և պարտապանի անունից կնքել կատարողական թերթի պահանջներից բխող պայմանագիր և իրականացնել դրանից բխող բոլոր իրավաբանական գործողությունները»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА