o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգեկան խնդիրները նման են ուրվականի. մասնագետը խորհուրդ է տալիս՝ զգոն լինել

10.10.2019 14:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հոգեկան խնդիրները նման են ուրվականի. մասնագետը խորհուրդ է տալիս՝ զգոն լինել

Այսօր հոկտեմբերի տասն է, այս օրը աշխարհում նշվում է որպես՝ հոգեկան առողջության համաշխարհային օր։1992 թ-ից հոգեկան աբողջության համաշխարհային դաշնության կողմից,այս օրը հոկտեմբերի 10-ը հայտարարվեց հոգեկան առողջության օր։ Ինքնասպանագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանի խոսքով օրվա խորհուրդը շատ կարևոր է: Նրա խոսքով դեռ մեկ ամիս առաջ ,սեպտեմբերի 10-ը հիշատակվում է, որպես ինքնասպանությունների կանխարգելման օր։ Վարդանյանի խոսքով հոգեկան առողջությանը ոչ միայն պետք է ուշադրություն դարձնեն հիվանդներն ու նրանց հարազատները, բժիշկները ,այլ ցանկացած քաղաքացի։

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում

Ըստ մասնագետի հոգեկան խնդիրները նման են ուրվականի, վտանգավոր ու անկանխատեսելի ուրվականի։ Որևէ մեկը ապահովագրված չէ դրանից։ Ուրվականը չի ճանաչում ոչ ցենզ, ոչ տարիք, ոչ սեռ, նա կարող է ներխուժել ցանկացածի տուն, այս ամենից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս՝ զգոն լինել թե՛ քաղաաքացիներին, թե՛ մասնագետներին։ Նրա պնդմամբ կատարվել են սոցիլոգիական հարցումներ, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ աշխարհում տարեկան 800.000-ից 1000.000 մարդ ինքնասպան է լինելու, բայց առավել զարմանալին այն է, որ ինքնասպանություն ցանկացողների քանակը նշված թվերից ,10-ից 20 անգամ ավելի շատ է։

«Գոյություն ունի սուիցիդի 800 պատճառ, բայց հիմնական պատճառները երկու հանգամանքով է պայմանավորված, առաջինը՝ երկրագնդում բնակչության աճը, երկրորդը՝ ներկայիս լարված ժամանակակից կյանքը, որ կարծես թե ներկայացնում է ավտոմատիզացված դրսևորում, բայց իրականումՙ այն արդյունք է լարված հոգեկան գործունեության»: 

Նրա խոսքով աշխարհում տղամարդկանց մոտ 2-ից 3 անգամ ինքնասպանությունն ավելի շատ է, սակայն ինքնասպանության փորձերի թիվը կանաց մոտ առավել շատ է։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА