o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

12.10.2019 16:00 ԹԵՄԱ
Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին: Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին: Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, տերևների գունառատությունը և անընդհատ փոփոխվող տեսարանները: Խոսելով Հայաստանի հյուրատների մասին` լրագրողը հիշատակում է հայերի հյուրասիրությունն ու տնական օղին: Լրագրողը նշում է, որ այդ հյուրատներում զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ հայկական իրականության մի մաս և պատկերացնել, թե ինչպիսին է հայերի առօրյան:

Չեմ կարծում, որ սա կբավարարի մեր խմբի ներկայացրած պահանջները. ԵՊՀ դասախոսը՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին

Խոսելով սննդի մասին` Forbes -ը գրում է, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղներից մեկն է՝ լավաշ, պանիրներ, տնական տոլմա, թարմ բանջարեղեն: Լրագրողն ասում է, որ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որն ուտելիս ցանկանում ես լպստել մատներդ: Հոդվածի վերջում հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ վերցնել հարմար կոշիկներ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է և ամեն անկյունում իրենց կարող են եղանակային անակնկալներ սպասել, հատկապես 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА