o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էկվադորի մայրաքաղաքում պարետային ժամ է հայտարարվել

13.10.2019 22:06 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էկվադորի մայրաքաղաքում պարետային ժամ է հայտարարվել

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Twitter-ի իր էջում հայտարարել է, որ երկրի մայրաքաղաք Կիտոյում պարետային ժամ և ռազմական հսկողություն է մտցնում՝ կապված վառելիքի գների դեմ բողոքի ակցիաների: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Պրիմորյեի շրջաններից մեկում պոմպակայանի հեղեղման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Էկվադորի նախագահի խոսքով՝ դա կոգնի օրինապահ ուժերին, որոնք պայքարում են տեղի ունեցող բռնության դեպքերի դեմ:

Երկրի տուրիզմի նախարարությունը խորհուրդ է տվել տուրիստներին մնալ հյուրանոցներում կամ այլ անվտանգ վայրերում:

Կիտոյի միջազգային օդանավակայանը ուղևորներին խորհուրդ է տալիս չժամանել օդանավակայան և կապնվել իրենց ավիաընկերության հետ, իսկ ովքեր արդեն եկել են, չլքել օդանավակայանի շենքի տարածքը:

Էկվադորում բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ երկրի նախագահը հրաման ստորագրեց հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, ինչի արդյունքում վառելիքի գինը զգալիորեն բարձրացավ: Հոկտեմբերի 3-ին ակցիաների պատճառով Մորենոն ստիպված եղավ արտակարգ դրություն մտցնել: Հոկտեմբերի 12-ին էլ նախագահը համաձայնել է վերանայել վառելիքի սուբսիդիաների հարցը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА