o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

16.10.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիմումի, Վենետիկի հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի գործառույթն է որոշել` որքանով է Ստամբուլյան կոնվենցիան համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Բայց հանձնաժողովի գնահատմամբ` չկան հակասություններ: Հակառակը` Ստամբուլյան կոնվենցիայի նպատակն է պաշտպանել կանանց ցանկացած բռնությունից, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից եւ այն համաձայնագրերից, որ Հայաստանը ստորագրել է: Թերեւս սա այն պատասխանն էր, որն ամենեւին էլ անակնկալ չէր: Ինչեւէ, հիշեցնենք, որ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ դեռ ամիսներ առաջ մի խումբ փաստաբանների հետ միասին ստեղծել էին «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը: Նա հանդես էր եկել ոչ թե որպես Փաստաբանների պալատի նախագահ, այլ որպես նախաձեռնության անդամ: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Զոհրաբյանի հետ:

Ադրբեջանահայերը կդիմեն Ազգային ժողովին (Տեսանյութ)

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՀԵՏ Է ԿԱՆԳՆՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ»

Ի՞նչ եղավ Ձեր եւ մի խումբ փաստաբանների կողմից հեղինակած` «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը, եւ ի՞նչ վտանգներ եք այսօր տեսնում, չնայած նրան, որ կառավարությունը հավատացնում է, թե հետաձգել են այն վավերացնելու գործընթացը:

Այո՛, ընտանիքի ձեւախեղման առումով Ստամբուլյան կոնվենցիան, որպես միջոց, անդրադարձել էինք: Այսօր նույնպես կարծում եմ, որ այդ կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի հետ կապված որոշակի փոփոխություն առաջացնել` այն պարզ պատճառով, որ «ընտանեկան բռնության» հասկացության մեջ ներառվում է նաեւ նույնասեռ զույգի միջեւ տեղի ունեցող բռնությունը: Այսինքն` այն հավասարեցվում է ընտանեկան բռնությանը, ընդ որում` մենք այստեղ չենք խոսում ընդհանրապես բռնությունից պաշտպանելու մասին, որովհետեւ յուրաքանչյուր անձ պաշտպանված է բռնությունից` անկախ իր սեռական կողմնորոշումից, իր սեռից եւ այլն: Խոսքն այն մասին է, որ այդ փոխհարաբերությունները բերվել, հասցվել են «ընտանիք» հասկացության մակարդակի: Եվ անուղղակիորեն հասարակության գիտակցության մեջ տպավորվում է, որ այդ կենցաղավարությունը համարվել է ընտանիք: Կառավարությունը ժամանակավոր է կասեցրել այդ գործընթացը եւ չի հայտարարել, որ հետ է կանգնում դրանից: Եվ, բնականաբար, մեր նախաձեռնությունը նույնպես չի դադարել եւ չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ այս վտանգն առկախ կլինի: Մենք նույնպես համարժեքորեն կակտիվանանք այդ առումով, եթե կառավարությունը վերսկսի իր գործողությունները:

Ամուլսար. հանք թե՞ սար (Տեսանյութ)

«ԿՈՒԶԵՆԱՅԻՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԲԻՐՏ ՈՒԺԻ ՀԵՏ»

Անդրադառնանք նաեւ վերջերս կառավարության կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների` 2019-2023 թվականների ռազմավարությանը եւ գործողությունների ծրագրերին: Ի՞նչ կասեք այս մասին:

Որոշ հասկացություններ, մոտեցումներ այս պահին մեր համար այդքան էլ հասկացված չեն, որովհետեւ ցանկացած լավ միջոց, լավ գործիք, եթե պատկերողի ձեռքում հայտնվեց, կդառնա փորձանք: Եվ այդ առումով մենք, կարծես թե, ուզում ենք ավելի մեծ զգուշություն ցուցաբերել, ավելի  կրկնակի մեզ ապահովագրել, որպեսզի խնդիր չունենանք: Եթե իշխանությանը տրվում է լուրջ լծակ` անցյալը քանդելու, ինչ-որ գործընթացներ կազմակերպելու, այդ առումով կարծում եմ` նաեւ պետք է անվտանգության բարձիկների մասին հոգ տանենք, որովհետեւ փաստաբաններիս գործը մարդկանց իրավունքները պաշտպանելն է: Այս առումով կուզենայինք գործ ունենալ ինտելեկտուալ պաշտպանության, այլ ոչ թե բիրտ ուժի հետ: Իհարկե, մենք սա առավել խորությամբ ենք ուսումնասիրում, եւ երբ դրանք արդեն կլինեն նախագծերի, կոնկրետ առաջարկների տեսքով, դրան կարձագանքենք: Օրինակ, նույն ծրագրի մասին խոսելիս կային վիճահարույց հարցեր, ինչի վերաբերյալ վերջերս մեծ քննարկում եղավ: Բայց երբ կոնկրետ հարցեր ես առաջ քաշում, պատասխանը հնչում է այսպես` այո՛, մենք դա հաշվի կառնենք նախագիծը գրելիս, հիմա գաղափարի մասին ենք խոսում: Իսկ թե գաղափարն ինչպես կիրագործվի, շատ կարեւոր է: Դրա համար միգուցե երբ հասնենք այդ փուլին, կոնկրետ մեխանիզմը տեսնենք, ավելի առարկայական կկարողանանք խոսել:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության 500 հարյուրապետերի ժողովը

«ՍԱ ՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ ՉԷ»

Կա՞ մտավախություն, որ, օրինակ, Վճռաբեկ դատարանը կարող է գերադասվել Սահմանադրական դատարանից, ինչի միտումը նկատվում է վերջին շրջանում:

Ընդհանրապես` Սահմանադրական դատարանն ունի իր առաքելությունը, Վճռաբեկ դատարանն` իր, դրանք տարբեր գործառույթներ ունեն, տարբեր նպատակներ, եւ մեկը մյուսի գերադասը չէ: Սահմանադրական դատարանն օրենքների սահմանադրականության հարցն է քննարկում, Վճռաբեկ դատարանն օրենքի կիրառման հետ կապված արդարադատություն է իրականացնում: Այսինքն` այս առումով մեկը մյուսից առավելություն չունի: Այլ բան է, որ մեկի որոշումը մյուսը կարող է այլ կերպ մեկնաբանել: Ցավոք, այդպիսի պրակտիկա ունեցել ենք նաեւ նախկինում: Սա նորություն չէ, եթե դուք բացեք եւ կարդաք Սահմանադրական դատարանի որոշումների հետ կապված մեկնաբանությունները, հաշվետվությունները, որոնք տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացրել են, կտեսնեք, որ նախկինում էլ եղել է նման դեպքեր:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը մտադիր է լսել նաև Սերժ Սարգսյանին․ Ա․Քոչարյան

Բայց նորմա՞լ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը մեր օրերում որեւէ ատյանի դատարանի համար միանշանակ չի ընդունվում:

Նորմալը նորմալ չէ, բայց կրկնում եմ` այդպիսի պրակտիկա ունեցել ենք նաեւ նախկինում: Սա նորմալ երեւույթ չէ, նախկինում էլ Սահմանադրական դատարանը մի օրենքի հետ կապված այլ դիրքորոշում է հայտնել, ասել է` սա այս մեկնաբանությունն ունի, բայց Վճռաբեկ դատարանն իր մեկնաբանությունը պահել է:

Երեւանում մեկնարկել է 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովը

Ի դեպ, Սահմանադրական դատարանն օրերս տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշեց Ազգային ժողովի դիմումի հիման վրա` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժել: Այլ սցենար, այլ գործընթաց նախաձեռնել ՍԴ նախագահի դեմ իրավական առումով հնարավո՞ր է:

Հարցը Սահմանադրական դատարանի տիրույթում էր: Ազգային ժողովը կարող էր զուտ նախաձեռնություն հանդես բերել, իսկ Սահմանադրական դատարանն ինքն էր որոշելու, ինչպես որ եղավ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին` այլ իրավական ազդեցություն չկա: Իսկ թե գործընթացներն ինչպիսին կլինեն, փաստացի ոչ իրավական, չեմ կարող ասել:

Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է

«ԱՅՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ, ՈՐ ԻՐԵՆՔ ԲԵՐՈՒՄ ԵՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ»

Ինչո՞ւ էին աղմկում որոշ փաստաբաններ` փաստաբանի վարքագծի կանոնագրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի դեմ:

Մենք փաստաբանի վարքագծի կանոնագրքի մեջ փոփոխություններ ենք նախատեսում իրականացնել, ինչը ներկայացված է ընդհանուր ժողովի քննարկմանը: Մի քանի փաստաբան, որոնք մշտապես վարկաբեկման գործընթաց են նախաձեռնել եւ նախաձեռնում փաստաբանների պալատի նկատմամբ, բնական է, որ կարող են ունենալ տարբերվող կարծիք: Ի սկզբանե նշեմ, որ հարգում եմ իրենց կարծիքը, բայց բոլոր դեպքերում այն փաստարկները, որ իրենք են բերում, թե դա լրացուցիչ լծակ է փաստաբաններին ճնշելու եւ այլն, իրականությանը չի համապատասխանում: Հակառակը` այդ փոփոխությունները ինչ-որ կատարվել են, մանավանդ արտոնագրի դադարեցման հիմքերի տեսակետից ավելի բարդացվել են, ավելի հստակեցվել: Պալատի լիազորությունը փաստաբանի արտոնագիրը դադարեցնող ավելի դժվար գործընթաց է նախատեսում: Այս առումով ` իրենք դիտավորյալ են այդպես ներկայացնում, որպեսզի դժգոհություն առաջացնեն, մինչդեռ իրականում այդպիսի խնդիր չկա:

Նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է. Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը

Ի՞նչ փուլում է այսօր նախագիծը:

Մեզ մոտ ընդհանուր ժողով է լինելու հոտեմբերի 19-ին: Պետք է փաստաբանները գան եւ քվեարկեն, այսինքն` դրանով նաեւ իրենց վերաբերմունքը ցույց տան նախագծին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА