o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

17.10.2019 09:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան հեռացել է Հայաստանից․ «Ժողովուրդ»

Բջնիի իր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը: ArmLur.am-ը գրել էր, որ նրան Հ. Հարությունյանը մահից առաջ դժգոհել է, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակությունն ու անպատիվ վախճանն է սպառնում:

Բարձրաձայնում ենք վայ արդարադատության մասին, բայց ունենում ենք նույն արդյունքը. Լեվոն Բաղդասարյան

Մեր տեղեկություններով` Հ. Հարությունյանի հետ նրա առանձնատանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանության համակարգի երկարամյա աշխատող է եղել: Երբ նա վարչության պետն է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել:

Մեղադրանքը, սակայն, չի ապացուցվել, եւ գործը դատական վախճան չի ունեցել: Իսկ ինչո՞ւ է Հ. Հարությունյանի գործով կարեւրագույն վկան լքել երկիրը:

ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցողի նկատմամբ, եւ հայտնեցին, որ վկան իրենց ասել է՝ մի քանի օրից կվերդառնա ՀՀ»։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА