КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 07. 12. 2019 : :
Իրավապահները շարունակում են քննել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը։
Ինչպես հայտնի է, քրեական օրենսգրքի՝110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունը շարունակվում է, դեռեւս մեղադրյալներ չկան։
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ դեպքի նախորդ օրը Հայկ Հարությունյանը հրավիրված է եղել իր ընկերոջ տարեդարձին։ Նա գնացել է տարեդարձին, սակայն ակնհայտորեն եղել է շատ անտրամադիր, չի կերել-խմել, չի շփվել, մի խոսքով՝ իր նման չի եղել։ Հարությունյանն փող է տվել ընկերոջը, թե «կներես, հավես չունեմ, չեմ հասցրել նվեր առնել»։ Նա խնջույքի վայրից շատ շուտ է հեռացրել։
Նշենք, որ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքի վերաբերյալ վարկած կա, թե նրա քայլը կապված է ՀՔԾ-ում քննվող Մարտի 1-ի գործի հետ, որի շրջանակներում հնարավոր էր նաեւ նրան մեղադրանք առաջադրվեր։ Հարությունյանը բազմիցս հարցաքննվել էր վկայի կարգավիճակով։