o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»

18.10.2019 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ»

«16, 18 տարեկան տղաների կողմից ոստիկանին սպանելու, մյուսին հիվանդանոց հասցնելը խոսում է, որ երկրում արժեքների կորստի եւ ամենաթողության մթնոլորտ է ձեւավորված»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Ազատության պողոտայում տեղի ունեցած ողբերգական դեպքին, (ոստիկանի սպանությանը), նման գնահատական հնչեցրեց հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ` նկատելով.

The Jerusalem Post.«Այժմ Իսրայելն իրական հնարավորություն ունի շտկելու իր սխալները». Իսրայելի նախկին նախարարները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 

 

«Երբ տեսնում են, որ ՊՊԾ գունդը գրաված տեռորիստները ազատ շրջում են...»

- Ոստիկանն իր կերպարով արդեն իսկ որոշակի սթափության խորհրդանիշ է եղել երկար տարիներ: Բայց հիմա մենք ունենում ենք տեսանելի ոտնձգություններ ոստիկանների նկատմամբ: Հանրությունը, նույն տղաները, եթե, օրինակ, տեսնում են, որ ՊՊԾ գունդը գրաված տեռորիստները ազատ շրջում են, չեն պատժվում, անգամ հերոսացվում են, ապա բնական է, որ սկսում են իրենց արժեհամակարգի մեջ հասկանալ, որ ոստիկան սպանելը մեծ հանցանք չէ: Սա է խնդիրը: Պետությունը պետք է կարողանա արժեւորել ոստիկանի դերը, որովհետեւ ոստիկանությունը իրավունքը հսկող, իրավունքին հետեւող մի մեծ համակարգ է, որը օգնում է պետության կայացմանը: Բայց մենք ՊՊԾ գնդում ունեցանք երեք ոստիկանի սպանություն, որն այսօրվա դրությամբ չի էլ արժեւորվում: Այսօրվա դրությամբ, ցավոք, ամեն կերպ արժեւորվում է անարխիան: Որովհետեւ, ոստիկանության դեմ կատարված կամայական ոտնձգությունը` անարխիա է: Այսօր մեր երկրում խրախուսվում է անպատժելիությունը, ինչն էլ հղի է նմանատիպ անդառնալի հետեւանքներով:

Մենք պատմություն կերտեցինք. Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

 

Աճող անպատժելիության զգացողություն, եւ իր աշխատանքը լիարժեք կատարելու հնարավորություն չունեցող իրավապահ համակարգ

Ինչո՞վ է պայմանավորված 16, 18 տարեկանների շրջանում հանցագործությունների աճը, որո՞նք են պատճառները հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ ոստիկանությունից, որտեղից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել: Ոստիկանությանն էլ կարելի է հասկանալ, որ նման պարզ հարցի հետ կապված, որին պետք է որ ամեն պահի կարողանային պատասխանել, ցանկանում են գրավոր անդրադառնալ: Իհարկե, սա ներկայումս դարձել է շատ լուրջ մտահոգության առիթ: Անչափահասների կողմից ոստիկանի սպանությունը դեռ այսբերգի վերին մասն է, որն առաջին պլանում հայտնվեց արտառոց լինելու պատճառով: Սակայն այս այսբերգի հիմքերը շատ խորն են: Օրինակ, բառացիորեն օրերս տեղեկատվություն եղավ այն մասին, որ Արմավիրում 17-ամյա երեխան դանակահարել է 15-ամյա երեխայի: Բարեբախտաբար, այս դեպքում մահացու ելք չեղավ, բայց դա էլ բախտի բերմամբ. ո՞վ կերաշխավորի, թե դանակի հարվածն ինչ հետեւանքի կբերի: Մինչդեռ անչափահասների կողմից նման մեծ ու փոքր հանցագործությունների պատմությունների շարքը շատ երկար կարելի է շարունակել, եւ գագաթնակետն էլ դարձավ ոստիկանի սպանությունը: Ուրեմն, ինչո՞ւ այս ագրեսիվ վիճակում հայտնվեցին մեր երեխաները: Չմոռանանք, որ անպատժելիության լավ դաս դարձավ, երբ երեխաներին հանեցին փողոց փակելու: Եթե դա կարելի է, ինչո՞ւ նաեւ չի կարելի դանակը գրպանում զբոսնել...

Պատմական քվեարկություն. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Ոստիկանությունն էլ պետք է կանխեր ագրեսիայի նման աճը: Մինչդեռ իրողությունն այն է, որ ԼԳԲՏ կոչվածները կարող են մտնել ոստիկանության բաժին, ծեծուջարդ սարքել ու անպատիժ հեռանալ: Էլ չասած, որ, ինչպես օրերս անկեղծացավ ոստիկանության աշխատակիցներից մեկը. «Ամեն հասարակ բանի համար կարող ենք ծառայողական քննության եւ աշխատանքից հեռացման տակ հայտնվել: Մինչեռ, պատկերացրեք, ոստիկանն էլ աշխատավարձի եւ տուն պահելու խնդիր ունի: Հայտնվելով նման «ռեժիմի» տակ, էլ ո՞ր մի ոստիկանը կմոտենա, զանցանքի համար, ասենք, մի պատանու զգուշացում կանի: Բա որ մի քիչ բարձր խոսեց, կամ պարզվեց, որ այդ երեխան «հատուկ հովանավորվողների դասից» է, բողոքեցին, ոստիկանին էլ գործից հանեցին ¥կարող են նաեւ դատի տալ¤, ի՞նչ է լինելու...»:

«ՋԱՀԵԼ ՄԻԼԻՑՈՒՑ ԶԵՆՔԸ ԽԼԵՑԻ, ԻՆՔԸ ՍԿՍԵՑ ԻՆՁ ՔԱՇՔՇԵԼ, ՏԵՆՑ ԳՅՈՒԼԵՆ ԿՊԱՎ ԷԴ ՏՂՈՒՆ»

Ահա պատկերը, որն այսօր ունենք. մի կողմից՝ աճող անպատժելիության զգացողություն, որոնք հատկապես երեխաների ու պատանիների մոտ են ավելի արագ զարգանում: Եվ մյուս կողմից՝ իր աշխատանքը լիարժեք կատարելու հնարավորություն չունեցող իրավապահ համակարգ: Ի՞նչ արդյունք կունենանք, ցայտուն օրինակներից մեկն էլ դարձավ հոկտեմբերի 16-ի ողբերգական դեպքը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА