o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովն ակնարկել է իր հայկական ծագման մասին

25.10.2019 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովն ակնարկել է իր հայկական ծագման մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՄԳԻՄՈ. Աշխարհի բոլոր լեզուներով» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում կրկին ակնարկել է իր հայկական արմատների մասին: Ֆիլմը որը նվիրված է ՄԳԻՄՕ-ի (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական իմստիտուտ) 75-ամյակին, որտեղ սովորել է նաև ինքը ՝ Լավրովը։ Պատմելով իր ուսումնական տարիների մասին, Լավրովը հիշել է. նա բուհում ցանկացել է ուսումնասիրել արաբերեն եւ ֆրանսերեն, սակայն իրեն բաժին են ընկել անգլերեն եւ սինհալերեն: «Հետաքրքիր էր, քանի որ նոր լեզու, բոլորովին անսովոր գեղագրություն, որը նման է հայկական գրերի», - պատմել է Ռուսաստանի ԱԳ նախարարը սինգալայի լեզվի մասին։ Համեմատությունը հայկական գրերի հետ նշանակում է, որ Լավրովն առնվազն պետք է հայերենով գրել-կարդալ իմանալ: Հանց դաէլ ընկալվել է, որպես հայկական ծագման մասին ակնարկ:

Թուրքիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկման մասին

Ի դեպ, վերջերս Լավրովի հայկական ծագմանմասին շատ ավելի ուղղակի գրել էր ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro»-ն: Թերթը հոդված է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին՝ ներկայացնելով. «Առաջին պլանում, բնականաբար, գտնվում է Սերգեյ Լավրովը ՝ ռուսական դիվանագիտության դեմքը, որը հայտնի է ամբողջ աշխարհում արդեն մոտ 15 տարի։  Այս մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես Ստալինը, սակայն նա հայկական արմատներ ունի։  Շատերը համաձայն են, որ նա պատմության մեջ կմնա որպես իր երկրի արտաքին գործերի մեծագույն նախարարներից մեկը՝ հաշվի առնելով ցարական ժամանակներն ու ԽՍՀՄ շրջանը...»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА