o C     21. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ՓՉԱՑԵԼ Է

30.10.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ՓՉԱՑԵԼ Է

Վերջին օրերին ԱԺ-ում ակտիվ քննարկումների փուլ մտավ գալիք տարվա պետբյուջեի նախագիծը: Ու քննարկումների հենց մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր իսկ ձեռքով վերջնականապես «պայթեցրեց» «հեղափոխության» թիվ 1 խոստումը` այն, որ այդպես էլ չդարարող այդ ողջ աղմուկ-աղաղակը մեկ բանի համար էր՝ ժողովրդի բարեկեցության բարձրացման:

ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ» ԷԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

Չե, մի փոքր սխալ ասացինք, ոչ թե պարզապես բարեկեցության բարձրացման, այլ՝ թռիչքային բարձրացման: Այսինքն, Նիկոլը պետք է նստեր աթոռին, ձեռքը խփեր սեղանին, կախարդական փայտիկը մի քիչ թափահարեր, եւ վերջ, ժողովուրդը պետք է հայտնվեր դրախտային վիճակում: Հետո, իհարկե, սկսեցին քիչ-քիչ ետ կանգնել, թե` գիտեք ինչ, տնտեսություն է վերջապես, մեկ-երկու օրում բան չի փոխվում, մի քիչ համբերեք: Եվ ահա ժողովուրդն էլ տարիուկես համբերում է՝ լավ կյանքի հույսով, ու մինչեւ գալիք տարվա բյուջեն սկսի թափ հավաքել, երկու տարին էլ կլրանա: Մինչ այդ բյուջեն ավարտին մոտենա, կդառնա մոտ 2.5-3 տարի: Դա արդեն հսկայական ժամանակ է, չես կարող այլեւս որեւէ պատճառաբանություն բերել, թե ինչու չկա խոստացված տնտեսական թռիչքըՉնայած, մեկ պատճառաբանություն այդ դեպքում դեռ մնում է՝ կախարդական փայտիկը փչացել է: Այ, հենց դա է, որ խոստովանեց Փաշինյանը՝ բյուջե 2020-ը ԱԺ-ում ներկայացնելիս, չնայած նույնը խոստովանել էր հենց այն պահին, երբ այդ փաստաթուղթը պաշտոնական նախագծի տեսք ստացավ: Իհարկե, փորձել են նաեւ բյուջե 2020-ը հնարավորինս գունազարդել՝ գոնե «տնտեսական հեղափոխության» պատրանքը դեռ պահելու համար: Բայց միայն մեկ ցուցանիշ է, որ ամեն ինչ հարամում է, ինչ էլ որ իշխանավորները խոսեն: Այն է, գալիք տարի նախատեսում են 4.9 տոկոս ՀՆԱ-ի աճ: Ճիշտ է, Փաշինյանը փորձեց այստեղ էլ մի փոքր մանեւրել, թե առաջնորդվում են հայտնի սկզբունքով՝ խոստանալ քիչ եւ անել շատ: Ու անմիջապես էլ այնպիսի համեմատություն բերեց, որ կախարդական փայտիկի միֆը վերջնականապես խորտակեց: Այն է, որ. «2018-ին եւս բյուջեի նախագծում դրված էր 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, սակայն մենք ապահովեցինք 5,2 տոկոս ցուցանիշ: Սա ճիշտ մոտեցում է»: Միանգամից մի քանի կոպիտ սխալ: Նախ, 2018թ. բյուջեն  նախորդ կառավարությանն էր, որը թեեւ նաախատեսում էր 5.2 տոկոս ՀՆԱ-ի աճ, սակայն փաստն այն է, որ երկիրը Նիկոլին հանձնեցին դրա նախորդող տարվա 7.5 եւ այդ տարվա առաջին 4 ամիսների 9.7 տոկոս ՀՆԱ-ի աճով: Իսկ ահա հեղաշրջումից հետո ունեցանք նախ ինքնահոսով՝ եռամսյակային 7.4, ապա 2.5 եւ 3.4 տոկոս աճ: Այս թվերին դեռ կվերադառնանք: Մինչ այդ, ֆիքսենք` նախատեսված 4.5 տոկոս աճից ավելին ունենալն ամենեւին էլ փաշինյանական կառավարության շնորհքը չէր, այլ՝ նախորդ: Իսկ Փաշինյանը 3 տոկոսից էլ պակաս աճ է ունեցել, եւ հիմա դրանով գլուխ գովելը պարզապես ծիծաղելի էՃիշտ է, նա հետո շարունակում է, թե տեսեք, այս տարի եւս ունենք աճի բարձր տեմպեր, եւ այս տարի կունենանք 6.3-6.9 տոկոսի կարգի ՀՆԱ-ի աճ: Եթե անգամ այդպես է, մեկ է, այդ աճը կունենանք անցած տարվա երրորդ եւ չորրորդ եռամսյակների հիշատակված խղճուկ աճի պատճառով ձեւավորված տարեկան բավականին համեստ 5.2 տոկոս աճի ֆոնին: Այսինքն, եթե պահպանվեին անցած տարվա սկզբնական տեմպերը, ապա դրա համեմատ այս տարի 5 տոկոսից ավել աճ չէինք ունենա: Ու հենց այստեղից էլ գալիս է գալիք տարվա կանխատեսումը՝ նույնքան համեստ 4.9 տոկոսՍակայն, այս ամենով հանդերձ, մեկ էական փաստ ակամա ֆիքսեց Փաշինյանը: Այսինքն, անգամ այս եւ գալիք տարվա ամենալավատեսական սցենարներով, նա, մեկ է, դեռ շատ հեռու է մնում ոչ միայն որպես ժառանգություն ստացած ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսանոց աճից, այլ նաեւ՝ դրան նախորդած տարեկան 7.5 տոկոսից: Այսինքն, կլրանա Փաշինյանի կառավարման 2.5-3 տարին, բայց դեռ նախահեղափոխական դինամիկայից նկատելիորեն հեռու կլինենք: Ու սա, կրկնենք, ամենալավատեսական սցենարներով, հաշվի չառնելով թվանկարչական այն շեդեվրները, որոնք մեկը մյուսի ետեւից թողարկում են մեր պաշտոնական վիճակագիրները, եւ որոնք էլ դրվում են Փաշինյանի այդ «լավատեսական» սցենարների տակ: Սակայն այս ամենը հաշվի չառնելով հանդերձ էլ, մեկ փաստ եւս աչքի առաջ է: Երկրի եւ ժողովրդի կենսամակարդակի կտրուկ բարձրացում անգամ նիկոլական այդ բոլոր լավատեսություններին էապես գերազանցող նախորդ կառավարության ցուցանիշները չէին կարող ապահովել: Նման բարձրացման համար պետք են տնտեսական գերթռիչքներ, այսինքն, առնվազն 15 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ, որն իրոք կկարողանար 2-3 տարում նկատելի սոցիալական փոփոխություն առաջ բերել: Մինչդեռ այս բյուջետային քննարկումներում ողջ խոսք ու կռիվը այս շրջանակներում է՝ 5 տոկոս կունենանք, թե՝ 6, կամ` միգուցե 7 տոկոս: Անլուրջ է, դա միայն կապելու ենթակա գիժը կարող է տնտեսական թռիչք համարել: Ու Փաշինյանն անգամ արդեն չի էլ համարում այդպիսին: Պարզապես ներկայացրել են այն առավելագույնը, որին ի զորու են հասնել, այն էլ՝ իրավիճակի ամենաբարենպաստ զարգացումների դեպքում: Այ, հենց դա էլ Նիկոլի խոստովանությունն է՝ կախարդական փայտիկը փչացել է: Մնում է միայն, որ մեկ պարզ հարցի եւս պատասխանեն՝ հանուն այդ 5-6 տոկոսի՞ երկիրն էսպես խառնեցին:

«4.9 ՏՈԿՈՍ ԱՃ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՈՉ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА