o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրատապ պիկետ Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջեւ

30.10.2019 22:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հրատապ պիկետ Եվրոպայի խորհրդի գրասենյակի առջեւ

«Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հարգելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ փաստում ենք, որ Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է ազգային, հոգեւոր եւ ավանդական ընտանեկան արժեհամակարգի համար։ Հայաստանում Կոնվենցիայի վավերացման դեմ առ այսօր հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, մտավորականներ, մանկավարժներ, հոգեբաններ։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որը ժամանալ է Հայաստան «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։ Այս քայլը դիտարկում ենք, որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ հայ ժողովրդի ազգային, հոգեւոր եւ ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված քայլ։
Ուստի՝ կոչ ենք անում հասարակական եւ քաղաքական բոլոր կազմակերպություններին, նախաձեռնություններին, ՀՀ արժանապատիվ եւ գիտակից քաղաքացիներին, Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ս․թ․ նոյեմբերի 1-ին, ժամը՝ 15:00-ին, ներկա գտնվել Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց կազմակերպվող ակցիային»։

Հաշմանդամությունով չի ավարտվում կյանքը. Բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի գրասենյակը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոց 26/1, ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ Բիզնես կենտրոն հասցեում:

Հ.Գ.- Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА