o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոստիկանապետի ԺՊ-ն հիմնավորեց մեր կասկածները». Անահիտ Մութաֆյան

02.11.2019 02:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ոստիկանապետի ԺՊ-ն հիմնավորեց մեր կասկածները». Անահիտ Մութաֆյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ նշում է. «Կարդացի «Իրավունք»-ի հարցերին ի պատասխան  ոստիկանապետի ԺՊ-ի մեկնաբանությունը՝ կապված եղբորս՝ Նարեկ Մութաֆյանին բերման ենթարկելու «շոուի» հետ։ Նախ ասեմ հարգարժան ԺՊ-ին, որ կասկածյալին նախ ծանուցագրով երեք անգամ հրավիրում են ոստիկանություն, եթե, իհարկե, նա վտանգավոր հանցանքի մեջ կասկածվող չէ եւ չներկայանալու դեպքում նոր բերման են ենթարկում սանկցիայով, սակայն ոստիկանությունը շոուն բեմադրելիս շտապել էր եւ կիկսեր բաց թողնել»։

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Ա. Մութաֆյանը նշել է «կիկսերը», որոնց թվում առանձնացրել է երեքը. «Կիկս համար 1. Նրանք՝ ոստիկանները տուն ներխուժեցին խաբեությամբ... Կիկս համար 2. Նրանք իրենց հետ չունեին բերման ենթարկելու որեւէ փաստաթուղթ... Կիկս համար 3 քննիչները չէին կողմնորոշվում՝ ի՞նչ մեղադրանք ներկայացնեին։ Եվ այս ամենից հետո խորհուրդ կտայի դիլետանտ ոստիկանին, որն այժմ ոստիկանապետի ԺՊ է, մի քիչ կրթվել, ապա չշտապել Նիկոլին դուր գալու գործում, որպեսզի նման կիկսեր չլինեն: Իսկ վերջում հավելենք, եթե դատավորին վիրավորելու համար Նարեկին կալանավորելը ընդամենը մեր սուբեկտիվ կարծիքն է, ապա ոստիկանապետի ԺՊ-ն հիմնավորեց մեր կասկածները, որ մեր ստիկանությունը վերափոխվել է իննսունականների միլիցիայի եւ Վանո Սիրադեղյանի ոստիկանները գործ են կարում վերեւի հրամաններով»։

Արդյո՞ք մահափորձի բեմականացում է նախապատրաստում Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան

Որպես հետգրություն՝ Ա. Մութաֆյանը շեշտում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուներ բեմադրիչի կրթություն դրա համար կիկսեր չկային, դուք հաստիք բացեք գոնե ծիծաղելի չլինեք... Կեցցե հայրենի միլրցիան...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Ոստիկանապետի ԺՊ-ի մեկնաբանությունը կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА