o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ վտանգներ են թաքնված ծխախոտների ֆիլտրերում

06.11.2019 11:59 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ վտանգներ են թաքնված ծխախոտների ֆիլտրերում

ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի գիտնականներն աշխարհի երկրների իշխանություններին կոչ են անում արգելել ծխախոտների ֆիլտրերի օգտագործումը, քանի որ դրանք հսկայական վնաս են պատճառում մարդուն եւ շրջակա միջավայրին։

Ինչպիսի վտանգներ են թաքնված համբույրներում

Ինչպես գրում է British Medical Journal-ը, ցելյուլոզի ացետատային մանրաթելերից պատրաստված ֆիլտրերն անվտանգ չեն։ Ավելին, դրանք մարդկանց ստիպում են ավելի ուժեղ ներքաշել ծուխը եւ ավելի շատ թվով ծխախոտ ծխել, ինչը լուրջ սպառնալիք է մարդկանց առողջության համար։

Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները կարծում են, որ ֆիլտրերի ներդրումը տնտեսական շահ է ապահովել ծխախոտ արտադրողներին. շնորհիվ ֆիլտրերի ծխախոտի չափերը մեծացել են, եւ դրանք սկսել են արտադրել ավելի մեծ քանակությամբ, քան առաջ։

Մեկ այլ խնդիր է այն, որ ֆիլտրերը վնաս են հասցնում ոչ միայն մարդուն, այլ նաեւ էկոհամակարգին։ Ծխախոտի «մնացուկները» հողում չեն քայքայվում, ուստի դրանք կարելի է ներառել սեւ ցուցակում՝ մեկանգամյա պլաստիկե փաթեթների հետ միասին, համոզված են գիտնականները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА