o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անգելա Մերկելը պատմել է իր պատանեկության երազանքի մասին

06.11.2019 12:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անգելա Մերկելը պատմել է իր պատանեկության երազանքի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-ամյակին ընդառաջ հարցազրույց է տվել «Der Spiegel» շաբաթաթերթին, որում ասել է, որ պատանեկության տարիներին երազում էր մեքենայով շրջել Ամերիկայում, հաղորդում է Interfax-ը:

ՊՈՒՏԻՆԸ՝ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատասխանելով հարցին, թե ինչ կաներ նա, եթե Բեռլինի պատը չքանդվեր, կանցլերն ասել է. «Ես կկատարեի իմ երազանքը. Գերմանիայում կանայք թոշակի են անցնում 60-ից, հինգ տարի առաջ ես կվերցնեի անձնագիրս և կգնայի Ամերիկա: Գերմանիայում թոշակառուներն ազատ ճանապարհորդում են. եթե դու, որպես սոցիալական աշխատող, այլևս պետք չես, կարող ես մեկնել»:

Պատի անկման պահին Գերմանիայի ապագա կանցլերը 35 տարեկան էր: Դրանից առաջ, ըստ նրա, ինքը կշրջագայեր Գերմանիայում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА