ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ «ՓՈՐԱԾ ՓՈՍԸ» ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏ ՈՒՆԵՑԱՎ

06.11.2019 21:50 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ «ՓՈՐԱԾ ՓՈՍԸ» ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏ ՈՒՆԵՑԱՎ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ փակագծեր է բացել Հանրապետության հրապարակի մետրոյի կայանի շատրվանների մոտ օրերս տեղի ունեցած խայտառակ «ՀուԶանք ու Զանգ» «ներկայացմանը» նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ: Նա նշել է, որ նախարարն ու նախարարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն այս հարցում: Ա. Հարությունյանի պնդմամբ` կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը, եւ ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները` գնահատական են տալիս:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

Կոնկրետ նշյալ ներկայացման մասով նախարարը շեշտում է, որ դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը, ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանը եւ եւս մեկը:

 

Թատրոններում «Հուզանք ու զանգ» չի՞ լինի. մեկնաբանում է փոխքաղաքապետը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԱՅՆ, ԻՆՉԸ ԴԵՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ, ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷԻ ՏԱ»

Վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է ռոք երգիչ, երգահան ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Ժողովուրդ ջան, տեսա, որ նախարարը նշում է իմ անունը` որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել: Ինձ հրավիրել են, որպես երիտասարդ երաժշտի, իմ կարծիքը հայտնելու` այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ, քանի որ մասնագետն այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից: Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում, տվյալ ներկայացումը նշվել էր` որպես «1920-ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում, ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին, դրան հավանություն չէի տա»:

«Համամիտ չեմ այս ամենի հետ». Մհեր Մկրտչյան

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՐԴԱՐԱՆԱԼ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ «ՀՈՒԶԱՆՔ ՈՒ ԶԱՆԳԸ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը շտապեց արդարանալ եւ մամլո հաղորդագրությամբ տարածեց ռոք երգչի ստորագրությունը` դրված «ՀուԶանք ու Զանգի» տակ: «Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան, հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը: Ուշագրավ է նաեւ այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ, նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»,- ասված է ԿԳՄՍ պարզաբանման մեջ:

«Շատ կուզենայի չհավատալ, որ Հայաստանում այլեւս ազգային ֆիլմն արգելվելու է, բայց, փաստերն արդեն շատ են». Հ. Գալստյան (տեսանյութ)

 

«ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԷԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ»

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, որն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Խոսելով «ՀուԶանք ու Զանգին» դրական եզրակացություն տալու մասին` նա ընդգծեց. «Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ` թյուրիմացություն է տեղի ունեցել եւ նախարարին սխալ տեղեկություն են փոխանցել: Ինչպես նշել էր Գոռ Սուջյանը, մեզ հրավիրել էին մասնակցելու նախարարության նիստին, որպես երիտասարդ երաժիշտներ: Անձամբ ես` հավանություն չեմ տվել այդ նախագծին, այլ քվեարկել եմ կողմ 10 այլ, իմ կարծիքով` արժանավոր նախագծերի, եւ ինձ մոտ պահպանված է, թե որոնք են այդ նախագծերը: Ասեմ ավելին` նախարարության նիստի օրը` օգոստոսի 14-15-ին, ես գտնվում էի հյուրախաղերով արտասահմանում, եւ իմ նախընտրությունները նիստի անդամներին զանգով` ուղիղ միացմամբ եմ հայտնել: Իհարկե, մինչ այդ որոշումս նախապես ուղարկել էի նախարարություն»:

Կինոռեժիսորը փակագծեր է բացում. Ովքեր են այն ստվերային իշխանությունները, որ կառավարում են հայկական կինոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Ի ԴԵՊ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել` շեշտելով, որ հինգշաբթի օրը` ժամը 11:00-ին կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հրաժեշտ տալու ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց:

 

Ներկայացրեցին

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА