o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պիկե. «Մեզ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան նման ֆուտբոլ խաղալով»

06.11.2019 22:19 ՍՊՈՐՏ
Պիկե. «Մեզ դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան նման ֆուտբոլ խաղալով»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «Սլավիայի» հետ ոչ-ոքին (0:0) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում:

«Մենք չենք խաղում այնպես, ինչպես ուզում ենք, բայց և՛ Լա լիգայում, և՛ Չեմպիոնների լիգայում լավ դիրքում ենք: Արդյունքները վատը չեն, բայց կարող էինք ավելի լավ խաղալ, պետք է հանգստություն պահպանենք ու շարունակենք առաջընթաց ապրել: Նման մակարդակի ֆուտբոլ խաղալով՝ մեզ համար դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգայում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

Մենք էլի ենք ունեցել այսպիսի դրվագներ, երբ լավ չենք խաղացել, օրինակ Լուիս Էրիկեի ժամանակ, սակայն հետո մրցաշրջանը ավարտվել է թրեբլով:

Պահեր էինք ստեղծում, սակայն գնդակը չէր ցանկանում հայտնվել «Սլավիայի» դարպասում: Վերջին 2 հանդիպումների արդյունքներին նայելով՝ հասկանում ես, որ մարդիկ ավելի շատ են ակնկալում: Մենք պետք է որքան հնարավոր է շուտ ելք գտնենք ու պահպանենք սառնասրտությունը»,-իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА