o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ. Նարեկ Մալյան (Տեսանյութ)

07.11.2019 21:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ. Նարեկ Մալյան (Տեսանյութ)

«ՎԵՏՕ» հասարակական շարժումը Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ բեմադրել է «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը։

«Մենք նախատեսել ենք երեք ներկայացում՝ «Դեբիլների ապստամբություն» բալետն է լինելու, շուտով սցենարը գրելու ենք ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից գրանտ ենք ուզելու, բեմադրելու ենք նաև «Ազգ, կալանք» ու «Թավշա դդում» օպերաները, որոնց սցենարը մոտ օրերս կվերջացնեմ ու կդիմենք գրանտային ծրագրի համար», - լրագրողների հետ զրույցում ասաց բեմադրության հեղինակ Նարեկ Մալյանը։

Երևանի քաղաքապետարանի ամանորյա բյուջեն կազմում է 325,7 մլն դրամ. պարզաբանում

Նա նշեց, որ կազմակերպված ներկայացման բյուջեն կազմում է 52 հազար դրամ։

«Մենք ուզում ենք ոգևորել մեր կրության նախարարությանը, ցույց տանք, թե ինչեր կարող ենք անել», - ասաց նա։

Նարեկ Մալյանի խոսքով՝ ներկայացման սցենարը հետևյալն է՝ պայմանական Հրայր Թովմասյանը շրջելու է Արսեն Բաբայանների հետ ու երկու Արման Բաբաջանյաններ մատնելու են Արսեն Բաբայաններից մեկին։

«Երկու Վահե Գրիգորյանները գալու են ձերբակալեն ու տանեն Արսեն Բաբյանին», - ասաց նա։

Ներկայացման հեղինակն ասաց, թե պայմանական ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Արսեն Բաբայանի նկարի մոտ կպատռի ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ինչը կուղեկցվի երաժշտական ու հատուկ էֆեկտներով։

«Այս ամենը խորհրդանշում է այն կրկեսը, ինչում մենք ապրում ենք, ինչպես գիտեք՝ կրկես պահելը շատ դժվար գործ է», - ասաց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА