o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«168 ժամ». Միրզոյան-Սիմոնյան ներքին մրցակցություն. զավեշտալի դրսևորումներ

09.11.2019 12:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«168 ժամ». Միրզոյան-Սիմոնյան ներքին մրցակցություն. զավեշտալի դրսևորումներ

«Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայ-ռուսական խորհրդարանական հարաբերություններում իրողություններ են տեղի ունեցել, որոնք չեն վրիպել շրջապատի, այդ թվում՝ միջազգային որոշ այլ պատվիրակությունների աչքերից:

Գորիսի քաղաքապետը բանակից ազատվել է զավեշտալի հիմքով (լուսանկարներ). ArmDay.am

Ակնհայտ էր, որ հայկական կողմը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ամեն կերպ փորձում էր հաճոյանալ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, և դա երբեմն ստանում էր զավեշտալի դրսևորումներ:

Հայտնի է, որ մինչև հիմա երկու երկրների խորհրդարանների ղեկավարների միջև պաշտոնական այցեր չեն եղել, եղել են բազմակողմ միջոցառումների ժամանակ պարզապես սովորական երկկողմ հանդիպումներ: Բայց արդեն մեկ տարին լրանում է, և պաշտոնական երկկողմ այց Պետդումայի ձևաչափով գործող Ազգային ժողովը չի ունեցել:

Երևանում կայացած նիստի ժամանակ նկատելի էր նաև ներքին մրցակցությունն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև, ով նաև Հայ-ռուսական ն բարեկամական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն է: Ակնհայտ էր, որ և Ալեն Սիմոնյանի ռուսերենն էր ավելի լավ մակարդակի, և շփման մեջ ավելի ճկուն էր, ինչը խանդ էր առաջացնում Արարատ Միրզոյանի մոտ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА