o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ պատգամավորները «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» կխաղան

09.11.2019 22:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ պատգամավորները «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» կխաղան

Հայաստանի խորհրդարանի վեց պատգամավորներ պատրաստվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին։ Ազգային ժողովի թիմում են իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Կորյուն Մկրտչյանը, Արփի Դավոյանը, Վահագն Թեւոսյանը, Արթուր Դավթյանը եւ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արտյոմ Ծառուկյանը։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նկարահանումը դեռ տեղի չի ունեցել, սակայն նկարահանումից հետո խաղը կցուցադրվի առաջիկա շաբաթների ընթացքում՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։ 

«Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորները «ձեռքերը լվացել են». ի՞նչ են քչփչում խմբակցությունում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА