o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

13.11.2019 13:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ռուսերեն՝ словесный понос: Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը. Արմեն Աշոտյան

Բժշկության մեջ մի տերմին կա “լոգորեա”: Այն կազմված է հունական logos` խոսք, և rea` հոսալ, ծորալ, բառերից: Ռուսերեն՝ словесный понос: Հայերեն կարող է թարգմանվել, երևի, որպես բառածորանք կամ պաթոլոգիկ շատախոսություն:

«Լսվելու է ոչ թե ՀՅԴ-ի, այլ նրա ազդեցությունն անտեսող իշխանությունների հեռացող «գնացքի անիվների տրոփյունը»

Այս եզրը լավագույնս է բնութագրում Նիկոլ Փաշինյանի հանրային խոսքի քաոտիկ և անկանոն բնույթը, ինչի լավագույն ապացույցն է Փաշինյանի երեկվա հանդիպումը Ֆրանսիայի հայկական համայնքի հետ: Մարդը այնքան վիճելի, սխալ, սուտ և անտեղի բաներ ասաց, որ չգիտես էլ , որ մեկից սկսես, ինչով ավարտես:

Էլ հումանիտար առարկաների դասավանդումը թամադայության հետ համեմատել, էլ հայ-ամերիկյան հարաբերություններում բնությանը անհայտ ինչ-որ ճեղքում, էլ Արցախի հարցում դեմագոգիկ ճոռոմաբանություն, էլ հայ-վրացական "աննախադեպ" հարաբերություններ, էլ մինչև տարեվերջ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնհայտ սուտ:

Շատ չար ու ժիր երեխեք էն լինում, որ այնքան են թափրտում, քանդում, փշրում ու ջարդում, որ հետևներից չեն հասցնում հավաքել: Հիմա Նիկոլ Փաշինյանն է: Որոշել է այնքան ու միանգամաից ամեն ինչի մասին ստից-մտից, մակերեսային, կեղծ ու զավեշտալի բաներ ասի, որ հետևից մաքրելու համար մի առանձին գիտահետազոտակյան ինստիտուտ պիտի պահես:

Հ.Գ. Մի հատ խորացեք, խնդրում եմ: Երկրի թիվ մեկ “թամադայի” վերածված մարդը հայագիտական և այլ հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է “թամադա” (հարգանքս իրենց հացը իրենց աշխատանքով վաստակող սեղանապետերին):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА