o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան

13.11.2019 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր ազատազրկման օրերին իր ընտանիքի կողքին լինելու համար։

«Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին:

Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի. ԱՆ խոսնակ

Սիրելի լրագրողներ, ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու:

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն՝ իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի:

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք՝ դատախազությունը երեկ որոշում կայացրեց փոխել Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը։

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ դիմումներ էին ներկայացրել:

Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում էր կայացրել ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА