ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ». Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին

15.11.2019 09:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժամանակ». Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի հյուսիսում, Ղամիշլի քաղաքի հայ կաթոլիկ հոգեւորականների սպանության կապակցությամբ:

Թուրքիայի ԱԳՆ-ն, ցավակցություն հայտնելով Սիրիայի ժողովրդին, միաժամանակ հայտարարում է, որ սպանությունը տեղի է ունեցել այն գոտում, որը վերահսկում են քրդական ուժերը:

Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ սպանվել էին Ղամիշլիի հայ կաթոլիկ եկեղեցու երկու հոգեւորականներ: Երեւանն այդ կապակցությամբ արել էր դատապարտող հայտարարություն, տեղի ունեցածը դիտարկելով Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման հետեւանք: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը հնարավոր է դիտարկել հայկական կողմի անուղղակի մեղադրանքին անուղղակի պատասխան: Թուրքերը փաստորեն ասում են, որ սպանությունն իրենց ձեռքի գործ չէ, այլ քրդերի:

Համենայնդեպս, հարցը նրանք հասցեագրում են քրդերին՝ նշելով, որ նրանց վերահսկողության գոտում է եղել սպանությունը: Ղամիշլիի հանգամանքը Սիրիայի հյուսիսում ծավալված զարգացումների համատեքստում հայկական կողմի համար հատկապես նշանակալի է ոչ միայն այնտեղ հայկական մի քանի հազարանոց համայնքի առկայությամբ, այլ նաեւ այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահին ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի հանգամանքով: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական համայնքի անվտանգության հարցով դիմել է Պուտինին՝ երբ Թուրքիան ներխուժեց Սիրիայի հյուսիս:

Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ հարցը վերաբերում էր Ղամիշլիի հայերի անվտանգությանը՝ ավելացնելով, որ հարցը քննարկվել է նաեւ Սոչիում Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպմանը:

Փաստորեն, հոգեւորականների սպանությամբ ստացվեց, որ անվտանգության առումով կան խնդիրներ: Բանն այն է, որ Սոչիում Պուտինի եւ Էրդողանի պայմանավորվածության համաձայն, Ղամիշլին դուրս էր մնացել թուրք-ռուսական պարեկության գոտուց:

Մինչ հոգեւորականների սպանության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից հետո եղավ տեղեկություն Մոսկվայում Հայաստանի դեսպանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչի հանդիպման, դրա ընթացքում Սիրիային առնչվող հայ-ռուսական գործակցության «հրատապ խնդիրների» քննարկման վերաբերյալ: Մոսկվայի այդ հանդիպմանն էլ հաջորդում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը՝ սպանությունից մի քանի օր անց:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի նախաձեռնությամբ Մոսկվան բարձրացրել է հայ հոգեւորականների հարցը Թուրքիայի առաջ, ինչին էլ Անկարան պատասխանում է, որ հարցերը պետք է ուղղել քրդերին: Միաժամանակ, արդյոք տեղի ունեցածը կդառնա՞ հիմք, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանը, այսպես ասած, համատեղ պարեկության գոտին ընդլայնեն եւ ներառեն նաեւ Ղամիշլին:

Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Սիրիայի իրավիճակը քննարկել է ԱՄՆ-ում, Թրամփի հետ, իսկ մինչ այդ հայտարարել էր, որ դրանից հետո հարցը քննարկելու է Պուտինի հետ: Արդյոք Երեւանը եւս կմասնակցի՞ այդ հանդիպման օրակարգի ձեւավորմանը, ինչպես Սոչիի հանդիպման պարագայում, ու ինչ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА