o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑ ՄՈՒՏՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ

15.11.2019 18:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՑԱՆՑ ՄՈՒՏՔԸ ԴԱՐՁՆԵԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ

ՌԴ Պետդումային եւ Դաշնային Խորհրդին ներկայացվել է նախաձեռնություն, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիների մոտքը համացանց դարձնել անձնագրով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նախաձեռնությունը ներկայացվել է «Ավանտի» բիզնես-հայրենասիրական գործարար ընկերակցության կողմից։ Կառույցի ղեկավար Ռահման Յանսուկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու օնլայն գործողությունները դարձնել անհատկանացված։ Յանսուկովը հայտարարել է, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել վիրտուալ տարածքում հակաօրինական ցանկացած գործողություն եւ սադրանք։ Նշենք, որ առաջարկը դրական արձագանք է գտել դումայական որոշ կուսակցությունների, հատկապես՝ լիբերալ-դեմոկրատների կողմից։

Լուսանկար համացանցից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА