o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան

19.11.2019 17:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեր երկրի գլխավոր սպառնալիքները քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը չեն. Գեւորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը այսօր ԱԺ-ում` քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ` շատ ավելի մեղմ ելույթ ունեցավ, քան հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ: Ինչո՞ւ, արդյո՞ք պատգամավորի վրա ճնշումներ են եղել խմբակցության ներսում փորձեցինք հետաքրքրվել անձամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից, ով, այսպես պատասխանեց.

Սա մնջախաղի թատրո՞ն է, ձայն չհանենք, ձեռքերով նշաններ ցույց տանք. Գևորգ Պետրոսյան

- Որեւէ ճնշում չկա, բացառեք դա: Առհասարակ մեր կուսակցությունում ճնշումային մթնոլորտ եւ տրամադրություններ չեն տիրում: ԲՀԿ-ում բոլոր հարցերը քննարկվում են ազատ, յուրաքանչյուրն ունի հնարավորություն արտահայտելու իր կարծիքը, իր կամքը: Իսկ այսօրվա իմ չափավորությունը պայմանավորված էր զուտ մասնագիտական քննարկում ծավալելու մտադրությամբ: Չէի ցանկանում քաղաքական ենթատեքստ դնել, բայց դա չի նշանակում, որ իրականում չկա քաղաքական ենթատեքստ: Ես ֆեյսբուքյան իմ էջում երեկ տեղադրեցի համացանցում «թափառող» տեղեկատվություն, համաձայն որի` ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ քրեական հեղինակությունները սատարել են ոչ շարքային պատգամավորներից մեկին: Եվ դա որեւէ մեկը չի հերքել: Հիմա ես ուզում եմ հասկանալ` երբ քրեական հեղինակությունները սատարում են իշխանական պատգամավորին` նրանք վտանգավոր չեն, իսկ երբ նրանք փորձում են միջամտել միջանձնային հարաբերությունները կարգավորելուն` դառնում են վտանգավո՞ր: Իմ ամենակարեւոր ասելիքն այն էր, որի ժամանակը չունեցա հնչեցնելու` հետեւյալն էր, որ այս երկրի գլխավոր սպառնալիքը քրեական հեղինակությունները չեն: Թող Արդարադատության նախարարը եւ իր թիմակիցները աչքեները լայն բացեն եւ տեսնեն, թե ովքեր են մեր երկրի իրական սպառնալիքները:

- Այս օրենքի նախագիծը ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում:

- Զուտ իրավական առումով այն իսկապես խոցելի է: Դրա մասին բարձրաձայնեցին նաեւ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները:

- Ի՞նչով է խոցելի:

- Կան բազմաթիվ հասկացություններ, որոնք ընդհանրապես մեկնաբանված չեն, դրույթներ  կան, որոնք բացարաձականապես չեն ընկալվում, թե ինչպես պետք է կիրառվեն: Օրինակ, ի՞նչ է նշանակում` «քրեական ենթամշակույթ կրող խմբի կողմից սահմանված կանոններին համաձայն» հասկացությունը: Ի՞նչ կանոնների մասին է խոսքը, կանոնները` իրավական ակտ են, որոնք սահմանվում են իրավասու մարմինների կողմից:

Կամ ի՞նչ ասել է բարձրաստիճան կարգ տալը` եթե կա քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան, ուրեմն պետք է լինի նաեւ միջին, կրտսեր աստիճան: Եթե բարձրագույն աստիճանը պատժելի է, ուրեմն պետք է պատժվի նաեւ միջին եւ կրտսեր աստիճանը` համապատասխան վտանգավորության մասով:

Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր խմբակցությունը մշտապես եղել հետեւյալ տեսակետին` ցանկացած հանցագործ պետք է պատժվի` կլինի օրենքով գող, հեղինակություն, գիտնական , թե մանկավարժ: Բայց սկզբունքը մեկն է, մարդը պետք է պատժվի բացառապես վտանգավոր արարք կատարելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА