o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

21.11.2019 14:37 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված։

Օպերատիվ

Մասնավորապես՝ խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, յուրացման կամ վատնման` 4, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ալիմենտը վճարելուց խուսափելու, պետական սահմանն ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, փաստաթուղթ կեղծելու ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 7 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА