o C     27. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ-ի ներկայացուցիչ

21.11.2019 14:19 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա. ՀՖՖ-ի ներկայացուցիչ

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով հայկական ֆուտբոլի խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին.

Դիեգո Մարադոնան գովել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին (Տեսանյութ)

«Հայկական ֆուտբոլի ողբերգությունը ունի տասնամյակների հիմք։ Տեղային, կարճաժամկետ հաջողությունները հետ են շպրտել երկարաժամկետ նպատակները։ Ամեն անգամ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալուն պակասում է մի փոքր եթե։ Եթե սրան հաղթեինք, եթե սա խաղար, եթե… եթե…

Մենք չենք ունեցել և հիմա էլ չունենք ֆուտբոլային երկիր դառնալու նպատակ և ծրագրեր։ Մենք պետք է հասկանանք, որ երկար, դեռ շատ երկար ժամանակ դուրս չենք գալու աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Նման նպատակները ջարդուփշուր են անում բոլորին՝ վերջին դարձնելով գնդակ տշող։

Ֆուտբոլային երկիր դառնալու համար մեզ պետք է՝

• ֆուտբոլային ենթակառուցվածքներ՝ լիքը ստադիոններ ու փոքր դաշտեր, ֆանտաստիկ ազգային ստադիոն,

• մանկապատանեկան ֆուտբոլի մասսայականացում՝ նախկին Կաշվե գնդակի ձեւաչափի ներդրում,

• Հայաստանի առաջնությունում աստիճանաբար լեգիոներների լիմիտի ներդրում՝ բարձրագույն խմբում առաջին 20 ռմբարկուների մեջ ընդամենը 2 հայ կա,

• ֆուտբոլային ներդրումների աջակցության պետական համալիր ծրագրերի իրականացում,

• ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր, մեղմ ասած, թքած ունի հավաքականի վրա,

• ԵԱՏՄ լեգիոներների հարցի շուտափույթ կարդավորում,

Այս ամենից առաջ էլ, հետո էլ ֆուտբոլը մնում է խաղ, որտեղ ոչինչ երաշխավորված չէ»,- գրել է Առաքելյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА