o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա նրանք որոշում կայացնող են. Ուրիխանյան

23.11.2019 16:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա նրանք որոշում կայացնող են. Ուրիխանյան

Այսօր ԱՆի հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալական շարժում նոր նախաձեռնության անդրանիկ նիստը, հավաքը: Միջոցառմանը ներկա էին մի շարք հասարակական կազմակերպության ղեկավարներ, քաղաքական գործիչներ, իսկ Ազգային ժողովից ԲՀԿ խմբակցության ղեկավար ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ: Շարժման նպատակն է հնարավորինս ավելի ակտիվորեն զբաղվել ՀՀ-ում սոցիալական տարբեր սոցիալական խոցելի խմբերի տարբեր հարցերով: Տիգրան Որիխանյանի խոսքով՝ Հայաստանում մնում են շարունակական սոցիալական խնդիրները։ 

ՀՔԾ քննիչն առարկել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու որոշումը

«Թեպետ չունենք քաղաքական օրակարգ, բայց կա օրակարգ, որը վերաբերում է 800 հազար աղքատ քաղաքացու։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում երկրում, ով ինչ նկրտում ունի, իմ համոզմամբ՝ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը մեկը պետք է լինի՝ ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումը»։

Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է լավ ապրի, դրա համար 1,5 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ փողոց և հայտնեց իր բողոքը։ «Հիմա հարց՝ այդ բոլոր խնդիրները լուծվե՞լ են. ոչ, կա պահանջ՝ առաջադրել այնպիսի օրակարգ, որով կլուծվեն այդ խնդիրները։ Սոցիալական շարժումը երկիրը ոտքի հանելու համար է, եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա այստեղ գտնվող յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի, առաջարկներ անի՝ այդ խնդիրները լուծելու համար»,- շեշտեց պատգամավորը։Նրա կարծիքով՝ պետք է հավաքվեն, բաժանվեն խմբերի ու ձևավորեն օրակարգ՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում եղած բոլոր առաջարկները դարձնեն փաստաթուղթ և այն դնեն ժողովրդի ու իշխանության առջև։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА