o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տպավորություն ա, որ մենք աֆրիկական ամենահետամնաց երկրներից մեկում ենք ապրում.Արման Վարդանյան

23.11.2019 17:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տպավորություն ա, որ մենք աֆրիկական ամենահետամնաց երկրներից մեկում ենք ապրում.Արման Վարդանյան

Այսօր տեղի ունեցավ «Սոցիալական շարժում» նախաձեռնության հիմնադիր համաժողովը:Շարժմանն իր ելույթով հանդես եկավ նաև «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ընդհամենը տարի ու կես է անցել, երբ մենք բոլորս մեկ մարդու նման կանգնեցինք ու ասացինք,որ մենք բոլորս չենք հանդուրժելու այն, ինչը երկար տարիներ տիրում էր ՀՀ-ում։ Չենք հանդուրժելու «բեզպրիձելը», ամենաթողությունը, բոլոր ոլորտներում քավոր-սանիկ արատավոր երևույթները։ Չենք հանդուրժելու, որ կան խնդիրներ բանակում, կրթական ոլորտում։ Կանգնեցինք ոտքի ու Հայաստանում միահամուռ ուժերով տեղի ունեցավ իշխանափոխություն։ Կարծում եմ բոլորս այդ տեսակ էինք պատկերացնում նոր Հայաստանը։ Մենք բոլորս սոցիալական արդարության վերադարձն էինք ակնկալում, դրա համար բոլորս ոտքի կանգնեցինք։ Կարծում եք հիմա վերականգնվե՞լ է սոցիալական արդարությունը։ Պատերազմող երկրում պրոբլեմ և զոհված ազատամարտիկի ընտանիք հասկացողությունները պետք է լինեն հականիշներ։ Չի կարելի, որ պատերազմող երկրում ռեսուրսով անհամեմատ ավելի մեծ պետության հետ, պատերազմից հետո այս վիճակում թողնել այդ մարդկանց ընտանիքներին։

Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան

Հարգելի սևազգեստ մայրեր ես տեսա, որ դուք այստեղ եք։ Խոնարհվում եմ ձեր առջև։ Կարող եք փաստել, որ ի դեմս մեզ տղաներ ունեք, որ ձեր կողքին են ։Լավ ո՞նց կարելի է այստեսակ բևեռվածություն ունենալ նոր Հայաստանում։ Լավ նախկինում լավ չէր հասկացանք։ Հիմա ում, ինչ ասում ես, ասում է բա առաջ ինչու՞ չէիք խոսում։ Այստեղ ներկաներից շատերը 10-20 տարի է, ինչ անում են ամեն ինչ, որ Հայաստանում վերականգնվի օրինականությունը։ Ամեն մի բան դարձրել են մատի փաթաթան։ Սրա ժամանակ սենց էր և այլն։ Հասկացանք, որ լավ լիներ իշխանափոխություն չէր լինի ։Իսկ եթե եղել է, ուրեմն մարդիկ դրական փոփոխություն են ուզում։  Ես համոզված եմ, որ միայն հասարակական-քաղաքական ճիշտ պայքարի, նաև կառուցողական պրեսինգի միջոցով, է հնարավոր հասնել դրական արդյունքի: ՀՀ-ում միշտ եղել է ճիշտ մոտեցում։ Մարդիկ հավաքվել են, բարձրացրել իրենց խնդիրները և ճնշվել։ Հիմա կարծում եմ ժողովրդավարությամբ ոչ ոքի չեն կարող ճնշել ։Իսկ բժշկության խնդիրներին, անգամ չեմ ուզում անդրադառնալ ։Էնքան ցավալի ա, տպավորություն ա, որ մենք աֆրիկական ամենահետամնաց երկրներից մեկում ենք ապրում։ Խնդիրները բազմազան են և ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ուզում են ՝ քիչ խոսել,շատ աշխատել։ Մենք շատ խոսողներ ունենք հավելեց Վարդանյանը։ Նոր Հայաստանում ինչն ա շատ,շատ խոսողները։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА