o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում փորձել են ինքնաձիգի 20-ից ավելի կրակոցներով սպանել քրեական հեղինակություն Պոտյոյին

23.11.2019 20:48 ՔՐԵԱԿԱՆ
Երևանում փորձել են ինքնաձիգի 20-ից ավելի կրակոցներով սպանել քրեական հեղինակություն Պոտյոյին

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ստեղծվել է քննչական խումբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երեւանում հնչած կրակոցների փաստով, երբ անհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ եւ վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:

Երևանում տաքսու վարորդը ծեծել է քաղաքացուն` ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում կան մեծ թվով տեղադրված տեսախցիկներ եւ իրավապահները կարող են դրանց միջոցով հայտնաբերել կրակոցներ արձակողին: 

Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА